ԿԲ նախագահը չի բացառել ներդրումային բանկերի համար լիզենցիա տրամադրելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի բացառել, որ հետագայում կարող է ներդրումային ուղղվածության բանկերի համար լիցենզիա տրամադրելու հնարավորություն առաջանալ, սակայն ձեռնպահ է մնացել կոնկրետ ժամկետներ նշելուց։ «Հիմա կոնկրետ ժամկետներ դժվար է նշել, բայց մենք արդեն ունենք հայեցակարգային մակարդակի փաստաթղթեր, որոնք պատրաստ են քննարկման», – ասել է նա երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ … Read more

Հայաստանի բանկերը պետք է կենտրոնանան XXI դարին բնորոշ ռիսկերի վրա․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․2025 թվականը բավականին լավ տարի էր Հայաստանի բանկային համակարգի համար, սակայն անհրաժեշտ է կենտրոնանալ երկու հարցերի լուծման վրա, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։ Նա պարզաբանել է, որ առաջին հարցը վերաբերում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ներդրումների հետևողական ավելացմանը։ «Այսինքն՝ բանկերի «մկանային համակարգը» պետք է … Read more

Քաղաքականության տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը  0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանել 5.00 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի … Read more

ՀՀ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 2025թ․–ի փետրվարից ի վեր առաջին անգամ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6․50%։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 5.00%: Սա 2025թ․–ի … Read more

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն, հաղորդում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 … Read more

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Մոտենում են տարվա ամենասպասված օրերը, տոնական տրամադրությունն ամենուր է։ Տարվա այս օրերն էլ ավելի հիշարժան է դարձնում Big Christmas Market with Coca-Cola 2025 ցուցահանդես-տոնավաճառը, որն այս տարի տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ից 21-ը Մերիդիան էքսպո կենտրոնում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, տոնավաճառին բացառիկ առաջարկներով կներկայանան IDBank-ն ու Իդրամը․ ընկերությունների ներկայացուցիչները պատմելու են գործող հնարավորությունների … Read more

UBPay. տեխնոլոգիական հարթակ, որը մերձեցնում է աշխարհը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․       Ֆինանսական տեխնոլոգիաների արագ զարգացման դարաշրջանում առավելություն է ոչ միայն առցանց ծառայության առկայությունը, այլև արագ ինտեգրվելու և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունը: Այս համատեսքտում UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգը տեխնոլոգիապես առաջադեմ ֆինտեխ հարթակ է, որն օգտագործում է ժամանակակից API՝ միջազգային դրամական փոխանցումները պարզեցնելու և բանկերին ու վճարային ծառայություններին արագ և հարմար … Read more

Վստահությունն է հաջողված համագործակցության բանալին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկն իր փորձն է ներկայացրել «Տնօրենների խորհուրդների աշխատանքը Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին՝ ընդգծելով կորպորատիվ կառավարման առանցքային դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ Համաժողովը մեկ հարթակում է միավորել բիզնեսների ղեկավարների, խորհրդի նախագահների, քաղաքականություն մշակողների և միջազգային փորձագետների՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման հնարավորությունները քննարկելու համար։ … Read more

Վստահությունն է հաջողված համագործակցության բանալին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկն իր փորձն է ներկայացրել «Տնօրենների խորհուրդների աշխատանքը Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին՝ ընդգծելով կորպորատիվ կառավարման առանցքային դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ Համաժողովը մեկ հարթակում է միավորել բիզնեսների ղեկավարների, խորհրդի նախագահների, քաղաքականություն մշակողների և միջազգային փորձագետների՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման հնարավորությունները քննարկելու համար։ … Read more

Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է. Կենտրոնական բանկ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․      Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։   Մասնավորապես, 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող դոլարայնացման մակարդակը Հայաստանում  կազմել է 34.2%։ Սա հայկական դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ հասարակության վստահության կարևոր ցուցանիշ է: Կենտրոնական բանկի կայքում ներկայացված … Read more