Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ • Tribune.am
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»։