Անորոշ ապագա․ ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի` ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու վերաբերյալ հայտարարությունները

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը հայտարարել է, որ Հայաստանի բանակի ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու վերաբերյալ Երևանի հայտարարությունները դեռևս հռչակագրային բնույթ են կրում։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները զինված ուժերը եվրաատլանտյան չափանիշներին անցնելու համար ձեռնարկվող միջոցառումների և այս ուղղությամբ որոշակի քայլերի ու գործողությունների ցուցադրման վերաբերյալ դեռևս մեծ մասամբ հռչակագրային և քաղաքական բնույթ են կրում», — ասել է Սալյուկովը՝ ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության։

Սալյուկովը հավելել է, որ Հայաստանի զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը կլինի երկարատև, բարդ գործընթաց, որը կպահանջի զգալի բյուջետային ծախսեր՝ Հայաստանի անվտանգության համար անորոշ ապագայով։

Leave a Comment