Վստահ եմ, որ համատեղ ուժերով վերգտնելու ենք Բանակի տոնի իրական խորհուրդն ու արժեքը. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով վերգտնելու ենք Բանակի տոնի իրական խորհուրդն ու արժեքը: Հավերժ փառք մեր ազգային և պետական շահերի պաշտպանության համար իրենց կյանքն ու առողջությունը տված մեր ծնողներին, եղբայրներին, քույրերին և … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բանակի օրվա առթիվ բազմաթիվ մարդիկ այցելում են Եռաբլուր

28 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 28-ը բանակի օրն է։ Եռաբլուր են այցելում բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ, պատգամավորներ՝ հարգելու հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին. Սերժ Սարգսյան

Հունվար 28,2026 10:21 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը.  «Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին: Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել … Read more

Հայրապետիս մաղթանքն է, որ Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերը և Հայրապետական օրհնությունն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով։ Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի … Read more

Բանակը եղել և մնում է մեր անվտանգության կարևոր երաշխավորը․ Սեյրան Օհանյան

28 Հունվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել Հայկական բանակի կազմավորման օրվա  առիթով․ «Հայկական բանակը ձևավորվել է մեզ պարտադրված պատերազմի, շրջափակման և աղետալի երկրաշարժի պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության ու պետականության կայացմանը զուգահեռ։ Ծանրագույն, անհավասար և սրբազան ազատամարտում, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ, … Read more

«Բանակի օրվա քթի տակ են մտցրել, որ բանակի օրը ուրանա՞ն»․ Զոհվածների ծնողները դեմ են հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելուն

«Բանակի օրվա քթի տակ են մտցրել, որպես ի՞նչ, որ բանակի օրը ուրանա՞ն, ես համոզված եմ, որ վաղը իրենցից ոչ մեկը չի գա Եռաբլուր»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Աղդամում հոկտեմբերի 8-ին զոհված` կամավորական հիմունքներով ռազմաճակատ մեկնած Հարություն Հարությունյանի հայրը։ Նա չի ընդունում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի սահմանված միասնական օրը, կարծում է, որ … Read more

Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային․ ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

20 Հունվարի, 2026 Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Նախագծով … Read more