ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել – Live News

24News․  ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել։ Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, և ըստ այդմ՝ կփորձենք կարգավորումներն իրականացնել․ արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն։ Այս մասին 24News-ին ասաց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա, մինչև առաքվող … Read more

Գիտե՞ք ինչ է սա նշանակում. Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ https://livenews.am/2026/411387/28/16/36/ Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:Օկ: Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար է գյուղատնտեսական արտադրության ծավալով: 2023 թ․ տվյալներով այն կազմել է 68,9 մլրդ ԱՄՆ դոլար։ Գյուղատնտեսությունը … Read more

Հայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել․ Սպուտնիկ

Հայաստանը վերջին երեք տարում արտահանել է մոտ 88 մլն 131 հազար 400 լիտր ջուր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ի պատասխան մեր գրավոր հարցման` գերատեսչությունից հստակեցրել են, որ երկիրն արտահանում է բնական կամ արհեստական հանքային, գազավորված, չքաղցրացրած խմելու ջրեր, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ 2201 ծածկագրին (միջազգային առևտրում կիրառվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ): … Read more

Ռուսաստանը պատրաստվում է արգելել բենզինի արտահանումը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանձնարարել է, որ երկրի էներգետիկայի նախարարությանը պատրաստել ապրիլի 1-ից բենզինի արտահանումն արգելելու մասին հրամանագրի նախագիծ։ Այս մասին փոխանցում է parstoday-ը։  Որոշման նպատակն է կայունացնել էներգակիրների գները և ապահովել վառելիքի մատակարարումը ներքին շուկայում։

Ռուսաստանը ապրիլի 1-ից կարգելի բենզինի արտահանումը

Ռուսաստանը ապրիլի 1-ից կարգելի բենզինի արտահանումը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանձնարարել է Էներգետիկայի նախարարությանը պատրաստել որոշման նախագիծ՝ արտադրողների համար բենզինի արտահանումը արգելելու վերաբերյալ, նշվում է հայտարարության մեջ։

Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2.4 միլիոն դոլարի արտադրանք – Live News

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2,403,600 դոլարի ապրանքներ։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով Պետական ​​մաքսային կոմիտեին։ Տեղեկատվության համաձայն՝ սա կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11%-ը։ Նշենք, որ Ադրբեջանը սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան անցած տարի։

2026-ի հունվարին Ադրբեջանից Հայաստան արտահանումը կազմել է ավելի քան 2,4 մլն դոլար

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 միլիոն 403.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է կազմում։ Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծել էր 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք … Read more

Թոշակառուն իր թոշակը գերազանցող գույքահարկ է ստիպված տալու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանն է։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում