Եկեղեցին 2,000 տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքը. 2,000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։ Այս մասին ճեպազրույցում ասել է Արշակ սրբազանը:
«Որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների խորքում, դա ակնհայտ է և այդ մասին բազմաթիվ փորձագետներ նշել են, բայց ո՞վ ասաց, որ նախընթաց դարաշրջաններում այդպիսի ասպեկտներ ևս չեն եղել եկեղեցու դեմ իրականացված հալածանքներում»,-նշել է նա:
Արշակ սրբազանը ասաց, որ ցավում է այն հոգևորականների համար, որոնք չեն հասկացել, որ այս արշավը ոչ թե Կաթողիկոսի դեմ է, այլ եկեղեցու: