«Հայաստան» խմբակցության կին պատգամավորները 8 ամսական երեխայի մոր նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու երաշխավորագիր են ներկայացրել

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 15-ին, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Իրինա Գասպարյանը և Աննա Գրիգորյանը ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին (դատավոր Արշակ Մաթևոսյան) և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։ Երաշխավորագրի ներկայացման նպատակը դատարաններին հիշեցնելն է, որ … Read more

Քմահաճույքների, լիազորությունների չարաշահման հետ է բախվել Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական դուստրը. Զարուհի Փոստանջյան

Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսական դստեր կալանքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը առանց իրավաչափ հիմքերի և հատուկ նպատակով Լիանա Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը փոխել է և որոշում է կայացրել երեք ամիսով կալանքի տակ պահել Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական … Read more

Ինչ հիմնավորմամբ է 8 ամսական երեխայի մորը կալանավորելու որոշում կայացվել․ դատարանը հրապարակել է որոշումը. factor

Factor. Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Մաթևոսյանի, հրապարակել է 8 ամսական երեխայի մորը՝ Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշումը։ «Լիանա Հարութունյանն, ըստ մեղադրանքի, օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն: Նախաքննության մարմնի 2025 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ որպես խափանման … Read more

Արձագանքներ՝ ութամսյա փոքրիկի մորը երեք ամսով կալանավորելու որոշմանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Շենգավիթի դատարանը (դատավոր՝ Արշակ Մաթեւոսյան) որոշում է կայացրել երեք երեխաների (այդ թվում՝ ութամսյա երեխայի) մայր Լիանա Հարությունյանին երեք ամսով կալանավորելու մասին: Սոցցանցերում այդ կապակցությամբ շատերն են վրդովմունք արտահայտել: Հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյան. «Ոմն դատավոր այսօր անհասկանալի հիմքերով վճռել է կալանքը որպես խափանման միջոց կիրառել, այն էլ երեք … Read more

Գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն

Դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը. հայտնում է Panorama-ը։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երիտասարդ կինը, իմանալով կալանքի որոշման մասին, լացում է։ Կարգադրիչներն ու մյուս ներկաները ջուր են տալիս։ Կինը երեք երեխա ունի։ «Իմ երեխաները չեն կարող ճաշ պատրաստել իմ փոքրիկի համար։ Ո՞նց են զրկում մորը … Read more