«Դեռ մի բան էլ մենք ե՞նք մեղավոր, որ այդ ամենն ստանում է պետականամետ, պետությունը պաշտպանող իրավապահ համակարգի համարժեք արձագանքը». Արմեն Փամբուխչյան

«Ի՞նչ ա ստացվում, իրանք մեր հայրենակիցներին անվանում են խորը անասուն, նույնիսկ իրենց աջակիցներին էշ, որոնք նույնպես մեր հայրենակիցներն են թեկուզ մոլորված, ուզում են հանրային տրանսպորտը վառեն մեջի մարդկանցով, պատերի տակ մարդկանց գյուլլեն, և իրենց սրբապիղծ արժեհամակարգով տնեցիներին կոմպենսացիա տալով ջրեն անցնի գնա, հեղինակազրկեն մեր եկեղեցին և ամենն ու դեռ մի բան էլ մենք ե՞նք մեղավոր, … Read more

«Այդ հին խոսակցություններն արդեն ակտուալ չեն»․ Փամբուխչյանը՝ Արցախի եկեղեցիները թշնամուն թողնելու մասին

«Մենք հարցադրում ենք արել՝ ունի՞ երեխա, թե՞ ոչ։ Հերքում չենք ստացել եւ այդտեղից կարող ենք ենթադրել, որ, այո, ունի։ Ըստ կանոնագրքի, նա իրավունք չունի պաշտոնավարել։ Մենք տեր Աստված չենք, գիրք կա, Եկեղեցու կանոնագիրք կա, նա է որոշում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Վեհափառի եւ Եկեղեցու դեմ ծավալվող հակաքարոզչության մասին հարցին։ … Read more

«Միջանձնային հարցեր են եղել, չեմ կարող նաեւ պնդել, որ ծեծ է տեղի ունեցել»․ Արմեն Փամբուխչյանը՝ Շենգավիթի նախկին թաղապետի կալանավորման մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադարձավ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի կալանավորմանը։ Տեղեկություն կա, որ Ռազմիկ Մկրտչյանը ծեծել է Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահին։ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ միջանձնային հարցեր են եղել, ավելին չի կարող ասել։ «Չեմ կարող նաեւ պնդել, որ ծեծ է տեղի ունեցել»,- ասաց նա։ Հարցին, որ ակտիվիստ … Read more

Փամբուխչյանը հայտարարագրել է 13 հազար 650 ԱՄՆ դոլար եւ 3 մլն 500 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ, նաեւ էլեկտրոնային հաշիվներ եւ կրիպտոարժույթ՝ 15,000 FTN. «Ժողովուրդ»

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է պաշտոնի 2023 թ. հոկտեմբերի 26-ին։ Փամբուխչյանը ներկայացրել է 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի` փոխքաղաքապետը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերել 2017 թվականին, իսկ մյուսը` 2022 թվականին՝ հեղափոխությունից հետո, երբ նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Երկու … Read more

Փամբուխչյանը և Թքեմալաձեն քննարկել են Երևանում և Թբիլիսիում իրականացվող բարեփոխումները, համագործակցության հնարավորությունները

Հունիս 06,2025 18:02 Տեղական զարգացման տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկեոջ՝ Գիորգի Թքեմալաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը, բարեփոխումները և ապագա համագործակցության հնարավորությունները։ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի համար կարևոր է նման ձևաչափով փորձի փոխանակումը, որը կնպաստի քաղաքային … Read more

ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանի հայրը՝ 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանը 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից․ Թագուհի Թովմասյանը՝ իշխանավորների կոռուպցիայի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանը «Ամերիաբանկ»-ից 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել, իսկ ամենաուշագրավն այն է, որ Փամբուխչյանը ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններով մարի և … Read more