Մի երկրում, որտեղ հռչակվում է, թե «նորաձեւ է կրթված լինել», կրթությունը դարձել է մակերեսային մի բան՝ իրական բովանդակության լիակատար բացակայությամբ. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէ։ Դա հիշեցում է, որ արժեքները, կրթությունը և ազատ միտքը պետք է պաշտպանել։ Հատկապես հիմա, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն քանդում է ոչ միայն պետական ինստիտուտները, այլև կրթական համակարգը՝ վերածելով այն ճնշման, ոչ թե զարգացնող մտածողության … Read more

«Ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործին

Ակնհայտ էր, որ ՔՊ-ականների երեկվա ցնցումներն ուղղորդված էին ու մի նպատակ ունեին՝ ստեղծել կեղծ պատկեր, թե իբր իրենք «կուռ թիմ» են։ Իրականում, սակայն, գործողությունները չունեին որևէ ռացիոնալ քաղաքական հաշվարկ և ընդամենը վկայում էին հերթական «ոհմակային» ռեֆլեքսների մասին։ Խորհրդարանի միջադեպից հետո հնչած բոլոր 13 ելույթները շարժվում էին մեկ առանցքով՝ Նիկոլին հերոսացնելու, պաշտպանել քննադատությունից, նրան նվիրվածության տեսարաններ … Read more

Փաշինյանը կրկին հագնում է «հեղափոխականի կամուֆլյաժը»

Վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խոսույթում պարբերաբար վերադառնում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, քրեական պատասխանատվության ենթարկելու թեման։ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը պնդում են, որ քաղաքացիները հանդիպումների ժամանակ շարունակաբար հարց են բարձրացնում՝ «ինչո՞ւ նախկին նախագահները չեն ձերբակալվում»։ Այս թեզի տարբեր հարթակներով հանրայնացումը, ամենայն հավանականությամբ, ունի նաև … Read more

Պատմական հիշողության դեմ լիբերալ-ֆաշիստական գրոհը՝ նեոպրոպագանդայի հայաստանյան մոդուլով

Վերջին օրերին մենք ականատես ենք դառնում նիկոլական քարոզչամեքենայի հերթական ֆազային անցմանը։ Այս անգամ թիրախավորվել է ոչ թե միայն հայոց պատմությունը, այլ համաշխարհային քաղաքակրթական հաղթանակներից մեկը՝ խորհրդային ժողովրդի դերը ֆաշիզմի պարտության գործում։ Առավել տագնապալի է, որ այս գործընթացն ունի համակարգված բնույթ՝ ուղեկցվող պետական ռեսուրսների կիրառմամբ և մեդիաքարոզչական խողովակներով։ Քայքայիչ այս արշավի առանցքում գտնվում է դասական հակառուսական … Read more