ՀՀ Զինված ուժերը տոներին ընդառաջ կստանան պարգևավճար • Tribune.am

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ամբողջ անձնակազմը տոներին ընդառաջ կստանա պարգևավճար, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Ինչպես նախորդ երեք տարիներին, այս տարի ևս պաշտպանության նախարարի հրամանով՝ տոներին ընդառաջ, ՀՀ Զինված ուժերի բոլոր զինծառայողներն իրենց կստանան պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափով», – նշել է Թորոսյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության  նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարություն էին այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի վարչության ներկայացուցիչները։ Դեկտեմբերի 16-ին ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանրային կապերի … Read more

Կեղծ տեղեկատվություն է. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար – Live News

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ: ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել … Read more

Մեղրիի ուղղությամբ ներթափանցման մասին հրապարակումն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե իբր դեկտեմբերի 7-8-ը Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել ՀՀ ԶՈՒ կողմից։ Նաիրա Գևորգյանը նաև ասել է, թե իբր վերադասի կողմից տրվել է «չկրակել» հրաման. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Զինված ուժերում, … Read more