Ավշար գյուղում խմելու ջուր չկա

Արարատի մարզի Ավշար գյուղում երկու ամիս է, ինչ խմելու ջուր չկա Գևորգ Չաուշ թաղամասում։ Ջուրը հոսում է միայն գյուղի գերեզմանոցի պուլպուլակից, որտեղից բնակիչները կրում են այն դույլերով։ Հիմա, երբ պետական մարմինները Արարատի մարզի շոգը գնահատել են «հրդեհավտանգ», գյուղացիները պահանջում են արագ լուծել ջրի հարցը։ «Ո՞վ է պատասխան տալու, եթե ինչ-որ մեկը ծարավից մահանա, ուշքը գնա։ … Read more