«Վեոլիա Ջուր»-ը հերքում է խմելու ջրի որակի հետ կապված լուրերը

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն արձագանքել է վերջին օրերին խմելու ջրի որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական հարթակներում տարածվող գնահատականներին՝ հայտարարելով, որ դրանք հիմնված չեն մասնագիտական եզրակացությունների կամ պաշտոնական տվյալների վրա։ Ընկերության հայտնում է, որ  սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շուրջօրյա և շարունակական վերահսկողության ներքո։ «Խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» … Read more

Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է, որ  ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ «Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց … Read more

Արտակարգ իրավիճակ՝ Հրազդանում. մի ամբողջ բակային հատված ու շենքեր ողողվել են խմելու ջրով

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ գիշերը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 212 և դրան հարակից շենքերը ողողվել են խմելու ջրով, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի և ջուրն ամբողջությամբ լցվում է շենքերի նկուղներ և մուտքեր։Բնակիչները նշում էին, որ գիշերվանից անընդհատ … Read more

Փաստարկված պարզաբանում՝ 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ. Վեոլիա ջուր

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները՝ նշելով, որ գրաֆիկները հրապարակվում են համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած կանոնների։ Ընկերության հաղորդմամբ՝ տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ և նոր սպառողների թվի աճով։ Նշվում է նաև, որ ներդրումային … Read more

ՀԾԿՀ-ն մերժեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը

Սույն թվականի հունվարի 14-ին կայացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Հանձնաժողով) 2026 թվականի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման բողոքարկման հարցը։ Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն 2025 թվականի սեպտեմբերի 30-ի ՀԾԿՀ նիստում ընկերությունը տուգանվել էր 10 միլիոն … Read more