Ատելության մթնոլորտ է․ սպառնալիքներ+հարձակում լրագրողի վրա=նկատողություն

Լրագրող, Երևանի նախկին քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառումից հետո սպառնալիքներ է ստացել քաղաքապետարանի պաշտոնյայից, այնուհետև՝ հարձակման ենթարկվել դիմակավորված անհայտ անձի կողմից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջադեպին արձագանքել է հարձակումից միայն երկու օր անց․ լրագրողին հայհոյած և սպառնացած պաշտոնյային «խիստ նկատողություն» են տվել և ուղարկել արձակուրդ, նրա կապը հարձակման հետ հետաքննվում է։ «Վերջերս Երևանի … Read more

«Սա նշանակում է, որ Ավետ Բաբայանի՝ նախորդիվ արված պնդումները այն մասին, թե ինձ հետ որևէ առնչություն չի ունեցել, կեղծ են»․ Հակոբ Կարապետյանը՝ Ավետ Բաբայանին տրված նկատողության առիթով

«Ավետ Բաբայանի հայտարարություններն ընկալում եմ՝ որպես պաշտպանվելու միջոց․ իհարկե՝ շատ անհեթեթ միջոց։ Կան բավարար ապացույցներ, որոնք վկայում են մեր խոսակցության մասին»,- Aravot.am-ի փաստմանը՝ Երևանի քաղաքապետարանի hասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանը «Սիվիլնեթի» հետ զրույցում պնդել է, որ «լրագրողին չի ճանաչում և նրա հետ երբևէ չի շփվել», մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց լրագրող Հակոբ … Read more

Բռնության դեպքից հետո Տիգրան Ավինյանն Ավետ Բաբայանին արձակուրդ է ուղարկել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։ Այս մասին հայտնել է Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն, իր հարսցեին հնչել են սպառնալիքներ։ Կարապետյանը նշել … Read more

Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությանը քննադատելուց անմիջապես հետո գիշերով ծեծում են քննադատողին.

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. Դիմակավորված անձը ծեծել է Հակոբ Կարապետյանին՝ իշխանությանը հիմնավոր, ճիշտ և տեղին քննադատելու համար։ Սա այս իշխանության հերթական բռնությունն է ընդդեմ իշխանությանը քննադատողների։Անկեղծ ասած, Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը ինձ համար զարմանալի չէ, ինչպես նաև շատերի համար, քանի որ նորություն չէ նման գործելաոճը։ Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությանը … Read more

Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել

Սեպտեմբեր 17,2025 15:20 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ԺՊ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Հիշեցնենք՝ լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Լրագրողի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց աշխատավայրի … Read more

Քաղաքապետարանի պաշտոնյան հերքում է, թե ինքը կապ ունի լրագրողի վրա հարձակման մեջ. ՍիվիլՆեթ

ՍիվիլՆեթը կապ է հաստատել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանի հետ։ Նա վստահեցրեց, որ չի ճանաչում Հակոբ Կարապետյանին։ «Ես այդ երիտասարդին չեմ ճանաչում։ Բացի այդ, իմ ֆեյսբուքյան էջը պաշտոնական էջ է, այն օգտագործում եմ ես ու քաղաքապետարանի աշխատակիցները՝ ստանալով քաղաքացիների նամակներ ու արձագանքելով դրանց։ Նման անձի հետ շփում … Read more