Վահագն Խաչատուրյանն այցելել է «Արմենիա Վայն» գինու գործարան և «Ավալանժ» ջերմատնային համալիր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արմենիա Վայն» գինու գործարան։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և գործարանի հիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել արտադրական հարթակներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և գինու արտադրության ամբողջական ցիկլին։ Հանրապետության նախագահը եղել է նաև Հայաստանում գինու պատմության առաջին թանգարանում, որտեղ ներկայացված է մեր բազմադարյա գինեգործական … Read more