Չինաստանի բնակչությունը նվազում է չորրորդ տարին անընդմեջ

Չինաստանի բնակչությունը 2025 թվականին նվազել է չորրորդ տարին անընդմեջ․ գրում է BBC-ն։ Երկրում ծնելիության մակարդակը հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ չնայած խնդիրը լուծելու կառավարության մի շարք միջոցառումներին։ Նշվում է, որ ծնելիությունը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել 1949 թվականին Կոմունիստական ​​կուսակցության իշխանության գալուց ի վեր, մինչդեռ մահացության մակարդակը բարձրացել է։ Երկուշաբթի հրապարակված կառավարության տվյալները ցույց են … Read more

Նարեկ Սամսոնյանի սրտի վիճակը կարգավորվել է․ փաստաբան • Tribune.am

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը բժշկական հետազոտություններից հետո կայունացել է, և նա վերադարձվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նարեկ Սամսոնյանի մոտ բուժզննության ընթացքում արձանագրվել է սրտի զարկերի նորմայից էական բարձրացում, ինչի պատճառով կանչվել է շտապ օգնություն։ Բժիշկների որոշմամբ նա տեղափոխվել … Read more

Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան

Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել․ այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կգրեմ։ Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ … Read more

Այսպիսի բարձիթողի և անկայուն վիճակում զարկերակային ցանցի շարունակական անբավարարությունը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի՝ իր բոլոր ծանր բարդություններով. Վարդան Ղուկասյանի բժիշկն ահազանգում է

Վարդան Ղուկասյանի անձնական բժշկի կոչ-հայտարարությունը Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։ Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ անհասկանալի պատճառներով զրկված եմ նրան տեսնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից։ Փաստացիորեն շտապ … Read more

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վտանգված է․ Զարուհի Փոստանջյան • Tribune.am

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կրկին տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան, հայտնում է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։ Փաստաբանական թիմի անդամ Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ շտապօգնության բժիշկները ստիպված են եղել լքել տարածքը, քանի որ նրանց մուտքը կալանավայր մերժվել է։ «Ինձանից վերցրին ստորագրություն, որ նրանք եկել են իմ կանչի համաձայն, սակայն մուտքը չապահովվեց։ Երևան կենտրոն ՔԿՀ-ն թույլ չտվեց, որ շտապօգնության … Read more

Ապօրինի կալանք, հացադուլ և բժշկական օգնության ձգձգում․ Նարեկ Սամսոնյանի հայտարարությունը ՔԿՀ-ից

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հանդես է եկել հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով իր առողջական վիճակի կտրուկ վատթարացման և բժշկական միջամտության ձգձգման մասին։ «Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր … Read more

Առողջապահական համապարփակ ապահովագրություն. առաջին գործնական քայլերը – Tsayg

2026 թվականից առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգի առաջին փուլում ընդգրկվելու են մինչև 18 տարեկանները, 65 և ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձիք: Այս խմբերի համար ապահովագրության վճարներն ամբողջությամբ հոգալու է պետությունը:

Նոր փոփոխություններով սոցփաթեթի շահառուից չի պահանջվի բուժզննում անցնելու մասին տեղեկանք. Ժորա Սարգսյան

«2026թ հունվարի 1-ից առողջության պարտադիր ապահովագրությունն առաջին փուլով տարածվում է նաեւ սոցփաթեթի շահառուների վրա: Սոցփաթեթի շահառուների համար մենք կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ: Դրանցից ամենակարեւորն այն է, որ սոցփաթեթի շահառուները` իրենց գումարը ստանալու կամ օգտագործելու համար, պարտադիր չէ, որ անցնեն բժշկական կանխարգելիչ հետազոտություն: 200 001 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող սոցփաթեթի շահառուները կարող են մեկանգամյա դիմում … Read more

«Սա ահռելի մեծ բարեփոխում է, ներառում է 1 մլն 600 հազար հոգի, եւ, այո, կան փոքր խնդիրներ»․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին

«Ոչ ոք չէր ակնկալում, որ առողջության ապահովագրության բարեփոխումը մի կոճակ է, որը պիտի սեղմենք, եւ ամեն ինչ 100 տոկոսով բոլոր օղակներում վայրկյանի ճշգրտությամբ կաշխատի։ Սա ահռելի մեծ բարեփոխում է, իր մեջ ներառում է 1 մլն 600 հազար հոգի, բուժաշխատողների մի մեծ շրջանակ։ Եվ, այո, կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք ընթացքում շտկվում են»,- կառավարության նիստից հետո լրագրողներին … Read more

«Նրանց վիճակը գնահատվում է բավարար»․ Անահիտ Ավանեսյանը՝ գերությունից վերադարձած անձանց առողջական վիճակի մասին

Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Բաքվից վերադարձած հայ գերիների առողջական խնդրին։ Նախարարը հիշեցրեց, որ երեկ երեկոյան այցելել էր գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին, այսօր նա լրացուցիչ հետազոտություններ կանցնի։ «Եվ նրա բուժման ընթացքն արդեն մեր մասնագիտական թիմերը կվարեն։ Հաջորդիվ ինչի կարիք որ լինի, կապահովենք»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով գերությունից վերադարձած մյուս երեք անձանց առողջական վիճակին՝ … Read more