ԱՄՆ-ն քայքայում է համաշխարհային կարգը՝ վերածելով «ավազակների որջի»․ Գերմանիայի նախագահը քննադատել է Թրամփին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը․ գրում է Reuters գործակալությունը։ Շտայնմայերը կոչ է արել աշխարհին թույլ չտալ, որ համաշխարհային կարգը քայքայվի՝ վերածվելով «ավազակների որջի», որտեղ անբարեխիղճները վերցնում են այն, ինչ ուզում են։ Շտայնմայերը, որը նախկինում զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը, նշել է, որ համաշխարհային ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման … Read more

ԱՄՆ-ն պլանավորում է վերահսկել Վենեսուելան առնվազն մեկ տարի. Թրամփ

ԱՄՆ-ն պլանավորում է վերահսկել Վենեսուելան առնվազն մեկ տարի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Times-ին տված հարցազրույցում։ «Ես կասեի՝ շատ ավելի երկար», — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Սակայն նա հստակ ժամկետներ չի նշել։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգթոնը մտադիր է օգտագործել վենեսուելական նավթը, իջեցնել դրա գները և միջոցներ տրամադրել … Read more

Ֆերմերները տրակտորներով գրոհել են Փարիզը

Ֆրանսիացի ֆերմերները մոտ 100 տրակտորով փորձել են ներխուժել Փարիզի կենտրոն․ գրում է Euronews-ը։Ֆերմերները բողոքում են Հարավային Ամերիկայի երկրների հետ (Մերկոսուր) ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու ԵՄ մտադրության դեմ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մոտ 20 տրակտոր կարողացել է անցնել ոստիկանական արգելապատնեշները՝ մտնելով մայրաքաղաքի կենտրոն։ Նշվում է, որ տրակտորներից մի քանիսը գտնվում է Հաղթանակի կամարի … Read more

Ֆրանսիացի ֆերմերները արգելափակել են Փարիզի առևտրային հարթակները և քաղաքի կենտրոն տանող ճանապարհները

Ֆրանսիացի ֆերմերները արգելափակել են Փարիզի առևտրային հարթակները և քաղաքի կենտրոն տանող ճանապարհները՝ ի նշան ԵՄ-ի և հարավամերիկյան ՄԵՐԿՈՍՈՒՐ դաշինքի միջև ազատ առևտրի վիճահարույց համաձայնագրի դեմ բողոքի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ Coordination Rurale միության ֆերմերները կոչ են արել Փարիզում բողոքի ցույցեր անցկացնել ԵՄ-ի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի համաձայնագրի դեմ, որը, նրանց կարծիքով, կարող է … Read more

Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել, որն առայժմ իրականացվում է բացառապես սեփական ուժերով, սակայն Անկարան համապատասխան հարցման դեպքում պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ «Խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի վրա ահաբեկչական կազմակերպության հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 18 մարդ, Սիրիայի կառավարությունը Հալեպում սկսել է հակաահաբեկչական … Read more

Թուրքիան կարող է Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո խաղաղապահ ուժեր ուղարկել

Թուրքիան կարող է խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարի հաստատումից հետո։ Այս մասին նշվել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը նշել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել մշտական հրադադարի ապահովմանն ուղղված բոլոր կառուցողական նախաձեռնություններին։ Այս համատեքստում՝ ընդգծվել է, որ Թուրքիան միացել է «Կամավորների կոալիցիային»  

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար այցելել Վենեսուելա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապագայում կցանկանար այցելել Վենեսուելա, հայտնում է New York Times-ը, որը հարցազրույց է վերցրել նրանից։ «Թրամփն ասել է, որ ապագայում կցանկանար այցելել Վենեսուելա », – գրում է լրատվամիջոցը։ Նախագահը հավելել է, որ որոշ պահի նման ճանապարհորդությունները կդառնան անվտանգ։

ԱՄՆ ներգաղթի գործակալը 37-ամյա կնոջ է սպանել․ Նյու Յորքում բողոքի ակցիաներ են իրականացվել

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցը Մինեապոլիսում կրակել է 37-ամյա կնոջ վրա՝ սպանելով նրան․ գրում է BBC-ն։  ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Ռենե Նիկոլ Գուդ անունով կինը փորձել է վրաերթի ենթարկել ներգաղթի և մաքսային ծառայության գործակալներին։ Սակայն կնոջը սպանած գործակալի մասին Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյն ասել է, որ նա «գործակալ էր, որն … Read more

ԵՄ դիվանագետները պատրաստվում են Թրամփի հետ բախման՝ Գրենլանդիայի նկատմամբ նրա պահանջների պատճառով. Politico

ԵՄ դիվանագետները պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախման՝ Գրենլանդիայի նկատմամբ նրա պահանջների պատճառով, հաղորդում է Politico-ն։ «Մենք պետք է պատրաստ լինենք Թրամփի հետ ուղղակի առճակատմանը: Նա ագրեսիվ տրամադրվածություն ունի և մենք պետք է պատրաստ լինենք դրան», — պարբերականին ասել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը: Ըստ նրա՝ եթե նախկինում եվրոպական կառավարությունները չէին գիտակցում, որ Գրենլանդիան … Read more

Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո Կոլումբիայի նախագահը լուսանկար է հրապարակել

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են Կոլումբիայի և Միացյալ Նահանգների խորհրդանիշները՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո։ Լուսանկարում պատկերված են յագուար և սպիտակապոչ արծիվ՝ կողք կողքի։ Իր գրառման մեջ Կոլումբիայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին խթանել խաղաղությունը և համաշխարհային ժողովրդավարությունը: Նա հիշեցրել է Թրամփին իր ուղարկած ավելի վաղ … Read more