ԱՄՆ-ն պլանավորում է վերահսկել Վենեսուելան առնվազն մեկ տարի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Times-ին տված հարցազրույցում։
«Ես կասեի՝ շատ ավելի երկար», — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Սակայն նա հստակ ժամկետներ չի նշել։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգթոնը մտադիր է օգտագործել վենեսուելական նավթը, իջեցնել դրա գները և միջոցներ տրամադրել Կարակասին։ Նա հնարավոր է համարել, որ լատինաամերիկյան երկրի տնտեսության այս հատվածի վերականգնման համար տարիներ կպահանջվեն։