ԱՄՆ-ն փորձում է գրավել Ատլանտյան օվկիանոսում Վենեսուելայի հետ կապված նավթատար նավը

ԱՄՆ-ն գործողություն է իրականացնում Ատլանտյան օվկիանոսում՝ Վենեսուելայի հետ կապված նավթատարն առգրավելու նպատակով։ Euronews-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի CBS News-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։  Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանը սուզանավ է ուղարկել դատարկ նավթատարին ուղեկցելու համար։ Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերը շաբաթներ շարունակ փորձում է առգրավել այն։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ նավթատարը ստվերային նավատորմի մաս է … Read more

Արաբագետը մեկնաբանել է Հալեպում տեղի ունեցողը

Մինչև այսօր՝ ժամը 15։00-ն, Սիրիայի դեմոկրատական ուժերին ժամանակ էր տրամադրվել՝ որոշում կայացնելու և պատասխան ներկայացնելու Սիրիայի բանակին։ Այդ համատեքստում Հալեպում և ընդհանրապես Սիրիայում հնարավոր զարգացումները մեծապես պայմանավորված են քրդական գործոնով։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը ABC Media-ի հետ զրույցում նշել է, որ առկա է հստակ երկընտրանք։ Դրանցից մեկն այն է, որ քրդերը պետք է ընդունեն այն պայմանները, … Read more

Մարդիկ զանգվածաբար լքում են իրենց տները․ նոր տեղեկություններ Հալեպից

Հալեպում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) և Սիրիական բանակի միջև բախումները հատկապես սրվել են քրդաբնակ թաղամասերում։ ABC Media-ի հետ հեռախոսազրույցում Հալեպի հայ համայնքի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ բախումները երեկ հատկապես ինտենսիվ են եղել: «Երեկ զարգացումները բավական սաստկացան։ Թաղամասերը գրեթե ամայացան, մարդիկ զանգվածաբար լքում են իրենց տները»,- ասել է Ռեիսյանը։ … Read more

Ավտոբուսի վարորդից՝ բռնապետ․ ի՞նչ ճանապարհ է անցել Նիկոլաս Մադուրոն

Սովորական ավտոբուսի վարորդ, սիրողական ԵՐԱԺԻՇՏ ռոք խմբում և մեկ քայլ դեպի մեծ քաղաքականությունը։ Նիկոլաս Մադուրոն այսպես դարձավ Վենեսուելայի  նախագահ Ուգո Չավեսի մտերիմն ու նրանից ժառանգեց նախագահի պաշտոնը։ Մի օր էլ ԱՄՆ դեսանտային ուժերը մտան սենյակ և անկողնու մեջ ձերբակալեցին նրան։ Սա Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի կյանքի պատմությունն է։ Քաղաքականություն նա մտել է 1990-ականների սկզբին։ … Read more

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ դեռ ժամանակը չէ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները վերսկսելու համար ներկայումս հարմար պայմաններ չկան, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ներկայիս իրավիճակը նպաստավոր չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար՝ ամերիկյան քաղաքականության պատճառով», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr լրատվական գործակալությունը։ Նա ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից, սակայն այն … Read more

Թրամփը ուրբաթ օրը կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ․ AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը հայտարարեց, որ կհանդիպի ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարների հետ։ «Սպիտակ տունը ուրբաթ օրը Օվալաձև աշխատասենյակում հանդիպում է կազմակերպում նավթային ընկերությունների ղեկավարների հետ՝ Վենեսուելայի հարցի շուրջ», – ասվում է գործակալության հաղորդագրության … Read more

Շվեյցարահայ համայնքն իր հավատարմությունն է հայտնում Մայր Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Շվեյցարահայ համայնքի սիրելի՛ անդամներ, Թեպետ ես մեր համայնքի կաթոլիկ անդամ եմ, սակայն ինձ իրավունք եմ վերապահում արտահայտվելու նախևառաջ որպես այս ընտանիքի մի մասնիկ՝ լիակատար հարգանքով մեր համայնքային կյանքի բոլոր դրսևորումների և հոգևոր զգացումների հանդեպ, որոնք Շվեյցարիայում մշտապես խարսխված են եղել միասնության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Հենց այս խորին հարգանքից դրդված և որպես համայնքի 68-ամյա … Read more

Ֆրանսիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա հրադադարից հետո․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը պատրաստ է մի քանի հազար զինվոր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարի համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո։ «Մենք պատրաստ ենք տեղակայվել այս բազմազգ ուժերի կազմում։ Մենք չենք մասնակցի մարտական ​​գործողություններին. ուզում եմ սա հստակեցնել, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան։ Սա խաղաղությունից հետո շրջան է։ Հնարավոր է՝ խոսքը մի … Read more

Ռուսաստանի հայերը իրենց հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռին

Ռուսաստանի հայերը, աղոթքի և մոմավառության միջոցով, միանում են  աշխարհի բոլոր հայերին՝ բողոքելով Հայաստանի Հանրապետությունում Հայ եկեղեցու դեմ իրականացվող անօրինական գործողությունների դեմ։ Մոսկվայում հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Եկեղեցուն՝ Սուրբ Էջմիածնին և նրա ժողովրդի կողմից ընտրված առաջնորդ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Էրդողանը կոչ է արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը

«Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը, գրում է ermenihaber-ը։ «Թուրքիայի կողմից արդեն վճարված F-35 ինքնաթիռների ստացումն ու ծրագրին կրկին ներգրավվելը կարևոր և անհրաժեշտ է»։ Էրդողանը նաև շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական տեխնիկա … Read more