ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցը Մինեապոլիսում կրակել է 37-ամյա կնոջ վրա՝ սպանելով նրան․ գրում է BBC-ն։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Ռենե Նիկոլ Գուդ անունով կինը փորձել է վրաերթի ենթարկել ներգաղթի և մաքսային ծառայության գործակալներին։
Սակայն կնոջը սպանած գործակալի մասին Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյն ասել է, որ նա «գործակալ էր, որն անզգուշորեն օգտագործել է իշխանությունը, ինչի արդյունքում մարդ է մահացել»։
Անօրինական ներգաղթի դեմ համազգային պայքարի շրջանակում Սպիտակ տունը քաղաք է ուղարկել ICE գործակալների հարյուրավոր աշխատակիցներ։
Նշվում է, որ միջադեպից հետո ԱՄՆ-ում ցույցեր են սկսվել։ Նյու Յորքի Ֆոլի հրապարակում բողոքի ակցիա է իրականացվել․ որոշ մարդիկ ձեռքներին պահել են «ICE-ն Թրամփի գեստապոն է» գրությամբ ցուցանակներ։
«Մենք արդարություն ենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուզում ենք, որ ICE-ն հեռանա մեր փողոցներից», – վանկարկել են ցուցարարները։