«Մահացե՞լ ես». Չինաստանում միայնակ ապրող մարդկանց համար նոր հավելված է ստեղծվել

Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում կայծակնային արագությամբ տարածվում է «Մահացե՞լ ես» անվանումով նոր հավելվածը․ գրում է Reuters գործակալությունը։ Չինարեն Sileme (թարգմանաբար՝ «Մահացե՞լ ես») անվանումով հավելվածը նախատեսված է միայնակ ապրող մարդկանց համար։ Գրանցվելով հավելվածում՝ օգտատերը պետք է արտակարգ իրավիճակների համար մեկ կոնտակտ նշի։ Այնուհետև երկու օրը մեկ նա պետք է պարտադիր մուտք գործի հավելված ու սեղմի հատուկ … Read more

Չինաստանը բոյկոտում է ամերիկյան և իսրայելական կիբեռանվտանգային ծրագրերը

Ազգային անվտանգության նկատառումներով՝ Չինաստանի իշխանությունները կոչ են արել տեղական ընկերություններին դադարեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի մոտ մեկ տասնյակ ընկերությունների արտադրած կիբեռանվտանգության ծրագրային ապահովման օգտագործումը․ գրում է Reuters գործակալությունը։ Երկրի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ ամերիկյան և իսրայելական ծրագրերը կարող են գաղտնի տեղեկատվություն հավաքել և փոխանցել արտերկիր։ Նշվում է, որ առևտրային և դիվանագիտական ​​լարվածության սրման ֆոնին Պեկինը … Read more

Եթե ժողովրդի ձայնը լսվեր ավելի վաղ, բողոքի ցույցեր չէին լինի. Իրանի նախագահ

Եթե ժողովրդի ձայնը լսվեր ավելի վաղ, բողոքի ցույցեր չէին լինի․ Էկոնոմիկայի նախարարի և նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է լուծեն առևտրականների, շուկայի աշխատողների և հասարակության այլ շերտերի խնդիրները՝ նախքան ծայրահեղ միջոցների դիմելը։ Փեզեշքիանը ռազմավարական նպատակներից մեկն անվանել է տնտեսական զարգացման ուշադրության կենտրոնացումը Թեհրանից շրջաններ, մասնավորապես՝ … Read more

ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով քննարկման, որի ընթացքում անդրադարձել է ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի։ Ելույթի կարևոր հատվածները ներկայացնում ենք ստորև Դեկտեմբերի 25-ից մինչև այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել։ Բենզինի ներմուծման մենաշնորհը դե յուրե հաղթահարել ենք։ Ասում են՝ «բենզինի համար Եռաբլուրը մոռացաք»։ … Read more

Թմբուկային դուետ՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների մասնակցությամբ

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունը K-pop հիթերի ռիթմերով հարվածային գործիքներ են նվագել․ գրում է BBC-ն։ Արևելյան Ասիայի երկու երկրների առաջնորդների սյուրռեալիստական ​​թմբուկային դուետն իրարանցում է առաջացրել համացանցում՝ ուշադրություն հրավիրելով Ճապոնիայի և Հարավային Կորեայի դիվանագիտական ​​հարաբերությունների վրա։ Առաջնորդները ելույթ են ունեցել կապույտ բաճկոններով։ Նշվում է, որ կատարումը, որը նաև հղում … Read more

Իսրայելցի և արաբ պաշտոնյաները մասնավոր զրույցներում առաջարկել են ԱՄՆ-ին հետաձգել Իրանին հարվածելը․ NBC

Իսրայելի և մի քանի արաբական երկրների պաշտոնյաները խնդրում են Միացյալ Նահանգներին առայժմ հետաձգել Իրանի դեմ հարվածները․ հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այդ երկրների ներկայացուցիչները կարծում են, որ Իրանը ներկայում բավականաչափ թուլացած չէ, հետևաբար ԱՄՆ հարվածները կարող են չհանգեցնել Իսլամական Հանրապետությունում իշխանափոխության։ Նրանք նաև առաջարկել են Թրամփի վարչակազմին հետաձգել լայնածավալ հարվածները, մինչև … Read more

Ոստիկանների գլխատման 4 դեպք ենք ունեցել, եղել են ողջակիզման դեպքեր, այդ ահաբեկիչներին վերապատրաստել և ուղարկել էին Իրան․ դեսպան

Իրանում ազգային արժույթի արժեզրկման պատճառով բողոքի ցույցերի ընթացքում բեկումնային պահ էին հունվարի 9-10-ը։ Պարզ դարձավ, որ ընթանում է մի շարժում, որի նպատակն Իրանում այն ամենի իրականացումն է, ինչ տեղի ունեցավ Սիրիայում․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ «4 դեպք ենք ունեցել, երբ գլխատել են ոստիկաններին։ Եղել են ոստիկանների ողջակիզման դեպքեր, կրակոցներ»,- ասաց … Read more

Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում աճել է թյուրքական ազդեցությունը․ The National Interest

Մինչև համեմատաբար վերջերս թյուրքական պետությունների միջև հավակնությունների մակարդակը մնում էր համեստ, և համագործակցության մեծ մասը կենտրոնացած էր մշակութային և տնտեսական հարցերի վրա․ գրել է The National Interest-ը։ Ինչպես նշվել է, դա սկսեց փոխվել 2020 թվականին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ թյուրքական համերաշխությունն ունեցավ տարիներ շարունակ չտեսնված աշխարհաքաղաքական ազդեցություն։ Չնայած Ղազախստանն ու Ղրղզստանը … Read more

«Մենք ընտրում ենք Դանիան, այլ ոչ թե ԱՄՆ-ն». Գրենլանդիայի վարչապետ

14 Հունվարի, 2026 Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ իր ժողովուրդը կընտրեր Դանիան, այլ ոչ թե ԱՄՆ-ն, եթե այդպիսի ընտրություն ստիպված լիներ կատարել «հետո ու հիմա»: Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հայտարարությունը՝ Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, դարձել է կղզու իշխանությունների ամենաուժեղ ձևակերպումը այն պահից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից խոսել է Գրենլանդիայի անեքսիայի … Read more

«Թրամփի ուղու» դեպքում ՀՀ բոլոր սահմանային և մաքսային կետերում ծառայություն կիրականացնեն ՀՀ ծառայությունները․ Միրզոյանի ասուլիսը՝ կետերով

Սպիտակ տանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը և պատասխանելով լրագրողներից ստացված հարցերին։ Արարատ Միրզոյանի ասուլիսի առանցքային հատվածները՝ կետերով․ Փաստաթղթում մի քանի անգամ ընդգծվում է՝ TRIPP-ն իրականացվելու է ՀՀ լիակատար … Read more