SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg

 Աշխարհ 14 Հունվար, 2026 19:31 Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX-ը իր Starlink արբանյակային կապի ծառայությունն անվճար է դարձրել Իրանում՝ մի քանի օր տևած համացանցի խափանման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Իրանի արտգործնախարարի խոսքով՝ անցած շաբաթվանից Իրանի իշխանությունները սահմանափակել են համացանցի հասանելիությունը անվտանգության նկատառումներով: … Read more

Հրապարակվել է TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է TRIPP ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը․ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր հանդիպեցին Վաշինգտոնում՝ հայտարարելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) իրականացման շրջանակի հրապարակման մասին: Ստորև հրապարակված այս փաստաթուղթը վերջին քայլն է Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին ստանձնած պարտավորությունների … Read more

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում ռազմական հռետորաբանության սրմամբ

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում արտահայտված ռազմական գործողությունների հաճախականությամբ և կարևոր է համարում, որ բոլոր երկրները ձգտեն դիվանագիտության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ լրջորեն քննարկում է Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունը։ «Մենք, իհարկե, խիստ մտահոգված ենք Իրանի շուրջ ստեղծված … Read more

Թրամփը հրաժարվել է ասել, թե ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն տրամադրելու Իրանի ընդդիմությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ասել, թե ինչպիսի օգնություն է իր վարչակազմը նախատեսում տրամադրել Իրանի ընդդիմությանը։ Լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել, թե ինչ է նա նկատի ունեցել, երբ Truth Social-ում դիմել է բողոքի ցույցերի մասնակիցներին՝ կոչ անելով շարունակել անկարգությունները, հավելելով, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»։ «Դուք պետք է դա պարզեք։ Կներեք», – լրագրողներին ասել … Read more

TRIPP-ը, մեր կարծիքով, համագործակցության հիանալի օրինակ է․ Ռուբիո

Շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծիքով, համագործակցության հիանալի օրինակ է․ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միզրոյանի հետ հանդիպումանն ընդառաջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս բարգավաճել տնտեսապես և որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը․ սա համագործակցության հիանալի օրինակ է, սա նաև հարատև … Read more

Իրանում իշխանության հավակնող ադրբեջանցի թագաժառանգ է հայտնվել

Իրանում լարվածությունը շարունակվում է: Ի՞նչ տեղեկություններ կան զոհերի ու ամերիկացիների կողմից հնարավոր հարվածի մասին: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Դե որքան հասկանում եմ՝ որոշ չափով ինչ-որ նվազեցում է նկատվում. ամենամեծ ակտիվությունը հունվարի 8-ին և 9-ին էր: Այդ օրերին զոհերի ամենամեծ քանակն էր արձանագրվել: Ի դեպ, զոհեր կան նաև հայերի թվում: Մի … Read more

Կայացավ Ռուբիո-Միրզոյան հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ․ հայտնում են ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Միրզոյանը և Ռուբիոն նաև հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության, կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով … Read more

Թրամփը կոչ է արել Իրանի ցուցարարներին գրավել պետական հաստատությունները – Live News

Թրամփը կոչ է արել Իրանի ցուցարարներին գրավել պետական հաստատությունները և հայտարարել է, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»․ «Իրանցի հայրենասերներ, շարունակեք ձեր բողոքը, գրավեք պետական հաստատությունները: Հիշեք մարդասպանների և բռնաբարողների անունները: Նրանք կվճարեն բարձր գին: Ես չեղյալ եմ հայտարարել իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, քանի դեռ ցուցարարների անիմաստ սպանությունները չեն դադարել։ Օգնությունը ճանապարհին է։ Դարձնենք Իրանը … Read more

ՀՀ մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

Հունվարի 13-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների … Read more

Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Իրանում ցուցարարներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել Իրանում բողոքի ցույցեր անցկացնողներին։ «Օգնությունը ճանապարհին է»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Ամերիկացի առաջնորդը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի։