ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ֆոնին Վրաստանի տարանցիկ հզորությունների թուլացման մասին պնդումներն անհիմն են․ Կոբախիձե

Վերջին 5 տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները 7 անգամ աճել են․ Imedi LIVE–ի ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նաև նշել է, որ Վրաստանի տարանցիկ հզորությունների թուլացման մասին պնդումներն անհիմն են և չեն արտացոլում իրականությունը։ «Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Ինչ վերաբերում է … Read more

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը պլանավորում է այցելել Գրենլանդիա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ուրբաթ օրը հայտարարել է Գրենլանդիա այցելելու իր ծրագրերի մասին՝ մայրաքաղաք Նուուկում գլխավոր հյուպատոսության բացումից հետո։ «Ես առաջիկա շաբաթներին կմեկնեմ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունների հրավերով», – BFMTV-RMC ռադիոկայանի եթերում ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Միևնույն ժամանակ, Բարոն նշել է, որ իր այցի կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։

ւկրաինան կարող է կորցնել ավելի շատ տարածքներ, եթե չլուծվի հակամարտությունը․ Թրամփ

Ուկրաինան կարող է կորցնել ավելի շատ տարածքներ, եթե չլուծվի հակամարտությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ Կիևը նոր տարածքային կորուստների առաջ է կանգնած, եթե մենք համաձայնության չհասնենք», – լրագրողներին ասել է նա։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է համաձայնության գալ: Հարցին, թե ինչ … Read more

Թրամփն Ուկրաինային խոստացել է ազատ առևտրի գոտի ստեղծել․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն խոստացել է ազատ առևտրի գոտի ստեղծել։ Մեկ օր առաջ Զելենսկին և Թրամփը բանակցություններ էին վարել Դավոսում։ «Մենք քննարկեցինք այս հարցը (ազատ առևտրի գոտու – խմբ․): Նախագահ Թրամփն աջակցում է այս գաղափարին։ Թրամփը վերահաստատել է, որ Ուկրաինան կստանա դա», – Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ»-ը։

ԵՄ-ն կասկածներ ունի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության որոշ տարրերի վերաբերյալ. Կոշտա

23 Հունվարի, 2026 ԵՄ-ն կասկածներ ունի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության որոշ տարրերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան` ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ «Մենք լուրջ կասկածներ ունենք կապված ձևաչափի, կառավարման և ՄԱԿ-ի կանոնադրությանը համատեղելիության հետ։ Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատել Գազայի համապարփակ … Read more

Եվրախորհրդարանը պահանջում է՝ Իրանի իշխանությունները անհապաղ դադարեցնեն խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը

23 Հունվարի, 2026 Եվրախորհրդարանը պահանջում է, որպեսզի  Իրանի իշխանությունները անհապաղ դադարեցնեն խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը, բոլոր մահապատիժները և քաղաքացիական անձանց սպանություններն ու ճնշումները, հայտարարել է Եվրոպական Խորհրդարանը: «Լիակատար համերաշխություն հայտնելով Իրանի ժողովրդի և նրանց քաջարի ու օրինական բողոքի շարժմանը՝ խորհրդարանը խստորեն դատապարտում է անվտանգության ուժերի կողմից ուժի լայնածավալ, միտումնավոր և անհամաչափ ուժի կիրառումը և կոչ է … Read more

Ինչպես Պուտինը ձի վարելիս․ Մեծ Բրիտանիայում պաշտոնյան հետաքննության է ենթարկվում ֆոտոսեսիա կազմակերպելու խնդրանքի պատճառով

Մեծ Բրիտանիայում ոստիկանության վերահսկողական մարմնի պաշտոնյան հետաքննության է ենթարկվում այն բանից հետո, երբ խնդրել է իր գործընկերուհուն Վլադիմիր Պուտինի նմանությամբ ձիու վրա ֆոտոսեսիա կազմակերպել․ գրում է Daily Mail-ը։ Ռուպերտ Մեթյուզն էլեկտրոնային նամակով խնդրել է իր գործընկերուհուն ֆոտոսեսիա կազմակերպել իր կարիերայում առաջընթաց գրանցելու համար։ Բողոքը ներկայացվել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։ Այն կքննվի Լեսթերի, Լեսթերշիրի և … Read more

Ի՞նչ կնշանակեր Իրանի ռեժիմի փլուզումը Հայաստանի և Ադրբեջանի համար. OC Media

Նույնիսկ եթե բողոքի ներկայիս ալիքը չկարողանա տապալել Թեհրանի երկարատև ռեժիմը, վերջին շաբաթներն ընդգծեցին Իրանի Իսլամական Հանրապետության խոցելիությունը: Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանի հյուսիսարևմտյան շեմին, իսլամական հանրապետության անկումը կարող է դրամատիկ փոփոխություններ առաջացնել Կովկասում. գրում է OC Media-ն: Այաթոլլահի ռեժիմի ճգնաժամը կարող է լուրջ ժողովրդագրական հետևանքներ ունենալ Կովկասի համար: Մոտ տեղակայման և էթնիկ … Read more

Վենս. ԱՄՆ-ն զգալի ուժեր է կենտրոնացրել Մերձավոր Արևելքում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կենտրոնացված են ամերիկյան նշանակալի ուժեր։ «Նախագահը շատ խաղաքարտեր ունի, որոնք կարող է խաղալ։ Ես չեմ ասելու, թե կոնկրետ ինչ կանի նա, բայց մենք ուզում ենք համոզվել, որ ունենք բազմաթիվ տարբերակներ։ Մենք տարածաշրջանում շատ ուժեր ունենք», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում՝ քննարկելով ԱՄՆ քաղաքականությունն Իրանի … Read more

Համաշխարհային ավիացիան այժմ հույսը դնում է Կովկասով անցնող և պատերազմական գոտիների միջև գտնվող 85 մղոնանոց միջանցքի վրա․ The Telegraph

Եվրոպայից Հեռավոր Արևելք թռչող ավիաընկերությունները կախված են Կովկասի վրայով անցնող 85 մղոնանոց անկայուն օդային միջանցքից, որը, ըստ օդային երթևեկությունը կառավարող մարմնի, վտանգված է «հակաավիացիոն զենքի հնարավոր կիրառման և հնարավոր ռազմական գործողությունների» պատճառով. գրում է The Telegraph-ը։ Ինչպես նշվում է, 2022 թվականից ի վեր Ռուսաստանի օդային տարածքը փակ է արևմտյան ավիաընկերությունների համար, և շատ օպերատորների խորհուրդ … Read more