Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ուրբաթ օրը հայտարարել է Գրենլանդիա այցելելու իր ծրագրերի մասին՝ մայրաքաղաք Նուուկում գլխավոր հյուպատոսության բացումից հետո։
«Ես առաջիկա շաբաթներին կմեկնեմ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունների հրավերով», – BFMTV-RMC ռադիոկայանի եթերում ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Միևնույն ժամանակ, Բարոն նշել է, որ իր այցի կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված չէ։