Եվրախորհրդարանը պահանջում է՝ Իրանի իշխանությունները անհապաղ դադարեցնեն խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը

23 Հունվարի, 2026

Եվրախորհրդարանը պահանջում է, որպեսզի  Իրանի իշխանությունները անհապաղ դադարեցնեն խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը, բոլոր մահապատիժները և քաղաքացիական անձանց սպանություններն ու ճնշումները, հայտարարել է Եվրոպական Խորհրդարանը:

«Լիակատար համերաշխություն հայտնելով Իրանի ժողովրդի և նրանց քաջարի ու օրինական բողոքի շարժմանը՝ խորհրդարանը խստորեն դատապարտում է անվտանգության ուժերի կողմից ուժի լայնածավալ, միտումնավոր և անհամաչափ ուժի կիրառումը և կոչ է անում ԻՀՊԿ-ն ներառել ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում», — նշված է հայտարարության մեջ։

562 կողմ, 9 դեմ և 57 ձեռնպահ ձայներով ընդունված բանաձևով Եվրախորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում, որ հազարավոր ցուցարարների սպանությունն ազդարարում է իրանական ռեժիմի կողմից այլախոհության ճնշման սարսափելի անցման մասին՝ զսպումից անցնելով ռազմավարական վերացման: Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր ցուցարարներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին, որոնք ներկայումս կալանքի տակ են:

Այն պահանջում է ԵՄ սահմանափակող միջոցառումների ընդլայնում և խստորեն կիրառում ակտիվների սառեցումը և վիզայի արգելքները, ողջունում է ԱՄՆ վերջին պատժամիջոցները և կոչ է անում ԵՄ-ին արագ գործողություններ ձեռնարկել բոլոր պաշտոնյաների և կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են բռնաճնշումների համար։

Leave a Comment