ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կենտրոնացված են ամերիկյան նշանակալի ուժեր։
«Նախագահը շատ խաղաքարտեր ունի, որոնք կարող է խաղալ։ Ես չեմ ասելու, թե կոնկրետ ինչ կանի նա, բայց մենք ուզում ենք համոզվել, որ ունենք բազմաթիվ տարբերակներ։ Մենք տարածաշրջանում շատ ուժեր ունենք», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում՝ քննարկելով ԱՄՆ քաղաքականությունն Իրանի նկատմամբ։
Ըստ փոխնախագահի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պարզապես ցանկանում է համոզվել», որ ԱՄՆ-ն ունի «անհրաժեշտ ռեսուրսներ՝ Իրանին արձագանքելու համար», եթե այն «ինչ-որ իսկապես հիմար բան անի»։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում նշանակալի ուժեր, այդ թվում՝ նավեր։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը «կնախընտրեր, որ ոչինչ չպատահեր»։