Կգա ժամանակը, երբ Կիևը ստիպված կլինի որոշումներ կայացնել․ Պեսկով

Ուկրաինայի իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը, բայց եկել է ժամանակը, որ նրանք որոշումներ կայացնեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռեժիմը շարունակում է իր քաղաքականությունը, բայց եկել է ժամանակը, որ ռեժիմը համապատասխան որոշումներ կայացնի և պատասխանատվություն կրի», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Իսպանիան ԵՄ-ին կոչ է անում միասնական բանակ ստեղծել

Իսպանիան ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել միասնական բանակ ստեղծելու ուղղությամբ՝ որպես զսպման միջոց․ այս մասին Reuters-ին ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ «Համատեղ ջանքերն ավելի արդյունավետ կլինեին, քան 27 առանձին ազգային բանակները», – ասել է Ալբարեսը։ Մեկնաբանությունները հնչել են հինգշաբթի Բրյուսելում ԵՄ առաջնորդների միջև կայանալիք արտակարգ հանդիպումից առաջ։ Հանդիպումը նպատակ ունի … Read more

Դոնալդ Թրամփից եկող իրական վտանգը․ The Economist-ը պատկերել է Թրամփին՝ սպիտակ արջի վրա նստած

Գրենլանդիայի շուրջ ճգնաժամը, որը սպառնում էր կլանել ՆԱՏՕ-ն, մեղմացել է։ Բայց որքա՞ն ժամանակով։ Սա կարող է լինել միայն մարտավարական նահանջ։ Թրամփը տարիներ շարունակ երազել է Գրենլանդիայի մասին։ Արկտիկական կղզին գրավելու իր մտադրությունը ներկայացնելիս նա ՆԱՏՕ-ի մասին խոսել է այնպիսի արհամարհանքով, որը եվրոպական մայրաքաղաքներին բարձր զգոնության վիճակի է բերել․ գրում է The Economist-ը։ Նշվում է, որ … Read more

Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները այլևս երբեք նույնը չեն լինի․ Նիդերլանդների վարչապետ

Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն այլևս երբեք նույնը չեն լինի, հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆը։ «Դրանք երբեք նույնը չեն լինի։ Մենք բոլորս մեծացել ենք այլ դարաշրջանում։ Եվ այդ դարաշրջանը, իհարկե, երբեք չի վերադառնա։ Այնպես որ, մենք չպետք է տրվենք նոստալգիային։ Ինչ կա, կա», – ասել է Շոֆը RTL Nieuws-ի եթերում, երբ հարցրել են, … Read more

Դանիայի վարչապետը հայտարարել է Արկտիկայի անվտանգության վերաբերյալ երկխոսությանը մասնակցելու իր պատրաստակամության մասին

Դանիան պատրաստ է երկխոսություն սկսել Արկտիկայի անվտանգության վերաբերյալ, եթե հարգվի իր տարածքային ամբողջականությունը, հինգշաբթի հայտարարել է վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Գրենլանդիայի տարածքային իրավասության հարցը չի քննարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների ընթացքում։ «Դանիայի Թագավորությունը ցանկանում է շարունակել կառուցողական երկխոսությունը մեր դաշնակիցների հետ՝ Արկտիկայում անվտանգությունն … Read more

Ֆինլանդիան դեռևս որոշում չի կայացրել Գազայի խաղաղության խորհրդին իր մասնակցության վերաբերյալ

Ֆինլանդիան դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցելու է Գազայի խաղաղության խորհրդին, թե ոչ, բայց հետևում է Շվեդիայի և Ֆրանսիայի գծին, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդել էր, որ Ֆրանսիան մտադիր է մերժել Թրամփի՝ Գազայի խաղաղության խորհրդին միանալու հրավերը: Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նախկինում … Read more

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը ենթադրություններ է արել, թե ինչն է ԱՄՆ-ին դրդել չեղարկել մաքսատուրքերը

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրի խոսքով՝ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի նկատմամբ Եվրոպայի կոշտ արձագանքը Վաշինգտոնին դրդել է հրաժարվել դրանցից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի սահմանելու 10% մաքսատուրքեր մի շարք եվրոպական երկրների նկատմամբ։ Մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին փետրվարին։ «Ամեն դեպքում, շատ ուժեղ արձագանք եղավ, հիմնականում Եվրոպայից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և մի … Read more

1 մլրդ դոլար պետք է վճարենք՝ Թրամփի հետ Փաշինյանի սելֆիի համար․ Հայկ Մամիջանյան

1 միլիարդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ։ Թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները․ արձագանքելով ABC Media-ի հարցին, որ Թրամփի հրավիրած խորհրդին մասնակցելու համար Փաշինյանը պետք է 1 մլրդ դոլար վճարի, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «60 միլիոնի կարգի նստեց ՍՈւ կործանիչների սելֆին։ Այդ … Read more

Մարտա Կոսը և Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի ֆորումի շրջանակներում ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարտա Կոսի հետ քննարկել է Բաքվի և Բրյուսելի միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, մարդասիրական ականազերծման և այլ ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի ներդրմանը», – ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված … Read more

Ժամանակն է վերջ դնել․ Ուիթքոֆը՝ ուկրաինական հակամարտության մասին

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է՝ կարծում է, որ հնարավոր է վերջ դնել ուկրաինական  հակամարտությանը։ «Ժամանակն է վերջ դնել (հակամարտությանը – խմբ.), և կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան», – ասել է նա Դավոսում կայացած միջոցառման ժամանակ։