Դանիայի վարչապետը հայտարարել է Արկտիկայի անվտանգության վերաբերյալ երկխոսությանը մասնակցելու իր պատրաստակամության մասին

Դանիան պատրաստ է երկխոսություն սկսել Արկտիկայի անվտանգության վերաբերյալ, եթե հարգվի իր տարածքային ամբողջականությունը, հինգշաբթի հայտարարել է վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Գրենլանդիայի տարածքային իրավասության հարցը չի քննարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների ընթացքում։

«Դանիայի Թագավորությունը ցանկանում է շարունակել կառուցողական երկխոսությունը մեր դաշնակիցների հետ՝ Արկտիկայում անվտանգությունն ամրապնդելու, այդ թվում՝ ԱՄՆ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ, եթե դա արվի մեր տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքով», – Ֆրեդերիկսենի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Գրենլանդիան Դանիայի Թագավորության մաս է կազմում: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս:

Leave a Comment