Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները այլևս երբեք նույնը չեն լինի․ Նիդերլանդների վարչապետ

Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն այլևս երբեք նույնը չեն լինի, հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆը։

«Դրանք երբեք նույնը չեն լինի։ Մենք բոլորս մեծացել ենք այլ դարաշրջանում։ Եվ այդ դարաշրջանը, իհարկե, երբեք չի վերադառնա։ Այնպես որ, մենք չպետք է տրվենք նոստալգիային։ Ինչ կա, կա», – ասել է Շոֆը RTL Nieuws-ի եթերում, երբ հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երբևէ նույնը կլինեն։

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է գիտակցի, որ աշխարհում այժմ գործում է քաղաքականության այլ ձև՝ ամենաուժեղի քաղաքականությունը, և պարզապես անհրաժեշտ է հաշտվել դրա հետ։

Leave a Comment