Թրամփն ու Ալիևը փոխանակվել են միմյանց գովերգող նամակներով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհակալություն հայտնելով «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերի համար։ «Ես ընդունում եմ այս հրավերը՝ որպես փոխադարձ հարգանքի վրա հիմնված Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ գործընկերության նշան և որպես տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում խաղաղության և կայունության խթանման գործում Ադրբեջանի դերի ճանաչում», – … Read more

«Եթե Իրանը փորձի սպանել ինձ՝ մենք ամբողջ Իրանը կջնջենք երկրի երեսից»․ Թրամփ

21 Հունվարի, 2026 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «շատ հստակ հրահանգներ» է տվել «Իրանը ջնջել երկրի երեսից», եթե այդ երկրի կառավարությունը փորձի սպանել իրեն։ Թրամփի խոսքով՝ նման դեպքում Միացյալ Նահանգները կպատասխանի «ամբողջ երկրին»։ «Անկախ նրանից, թե ինչ կպատահի, ամբողջ երկիրը կպայթեցվի։ Ես անպայման շատ ուժեղ կհարվածեմ նրանց», — ասել է ԱՄՆ նախագահը … Read more

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ռիշար Ֆերանի հետ

Հունվարի 20-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ռիշար Ֆերանին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթով դինամիկ զարգացող գործընկերությանը։ Ընդգծվել է ժողովրդավարության, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության նկատմամբ Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնառությունը, որն ամուր հիմք է ստեղծում այս ուղություններով երկկողմ գործակցության հետագա … Read more

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի ու Իսրայելի նախագահները

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվել է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների «հաջող զարգացումը» տարբեր ոլորտներում, ինչպես նաև տնտեսական, առևտրային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման լավ հնարավորությունների առկայությունը։ Ադրբեջանի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։

Իսրայելի վարչապետը համաձայնել է միանալ Թրամփի «Խաղաղության խորհրդին»

21 Հունվարի, 2026 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Գազայի «Խաղաղության խորհրդին»: Այս մասին հայտարարել է վարչապետի գրասենյակը: Ավելի վաղ Ադրբեջանը նույնպես ընդունել էր ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Գազայի «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ։ Գազայի խաղաղության խորհրդին միանալու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ … Read more

Իտալական «Թութանհամոնի դամբարանը». հնագետները հայտնաբերել են  2000-ամյա բազիլիկայի մնացորդներ

Իտալիայում հնագետները հայտնաբերել են հին հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի նախագծած 2000-ամյա բազիլիկայի մնացորդներ․ գրում է Euronews-ը։ Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին գտածոն համեմատել է Թութանհամոնի դամբարանի հետ՝ հավելելով, որ դա «մի բան է, որի մասին դեռ մեր թոռները կխոսեն»։ Բազիլիկան հայտնաբերվել է Լե Մարշ շրջանի Ֆանո քաղաքում իրականացվող պեղումների ժամանակ: Հետազոտողները կարողացել են այն նույնականացնել որպես … Read more

ԵՄ-ն նախընտրում է երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիայի հարցով․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն նախընտրում է երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիայի հարցով, բայց պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործողություններ ձեռնարկել, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Այս շաբաթավերջին ԵՄ առաջնորդները կհանդիպեն՝ քննարկելու մեր արձագանքը։ Մենք գտնվում ենք խաչմերուկում։ Եվրոպան նախընտրում է երկխոսությունն ու լուծումները, բայց մենք լիովին պատրաստ ենք գործել, անհրաժեշտության դեպքում՝ միասնականությամբ, հրատապությամբ և վճռականությամբ», – … Read more

Իրանը կջնջվի Երկրի երեսից, եթե փորձի իրականացնել իր սպառնալիքները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը News Nation-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր կյանքի դեմ ցանկացած մահափորձ կհանդիպի աննախադեպ ամերիկյան ռազմական արձագանքի։ Թրամփը շեշտել է, որ տվել է հստակ հրահանգներ. եթե Իրանը փորձի իրականացնել իր սպառնալիքները, երկիրը «կջնջվի Երկրի երեսից»։ Նա մանրամասնել է, որ ԱՄՆ պատասխանը չի սահմանափակվի առանձին թիրախների հարվածներով, այլ կընդգրկի ամբողջ Իրանը։ «Եթե … Read more

Ֆրանսիան առաջարկել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում

Ֆրանսիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի ղեկավարությանը առաջարկ են ներկայացրել Դանիայի ինքնավար տարածքում՝ Գրենլանդիայում, դաշինքի զորավարժություններ կազմակերպելու վերաբերյալ, չորեքշաբթի հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարությանը։ «Ելիսեյան պալատը չորեքշաբթի օրը հեռուստաալիքին հայտնել է, որ Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում, և որ Փարիզը պատրաստ է նպաստել դրանց», – հաղորդում է CNN-ը։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Ֆրանսիան, մի … Read more

Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին վրեժխնդիր լինել, եթե երկիրը փորձի սպանել իրեն։ Թրամփը NewsNation-ին ասել է, որ այս դեպքում ինքը «շատ հստակ հրահանգներ է տվել՝ նրանց ջնջել Երկրի երեսից»։ «Եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը կպայթեցվի։ Եվ ես շատ հստակ հրահանգներ եմ տվել», -նշել է Թրամփը։ Ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի … Read more