Թրամփի «Խաղաղության խորհրդի» առաջնորդների առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 19-ին

Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Գազայի խաղաղության խորհրդի նախաձեռնության ղեկավարների առաջին հանդիպումը, այս մասին Axios-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյան և խորհրդում ներկայացված չորս երկրների դիվանագետներ։ Հաղորդվում է, որ հանդիպման պլանավորումը գտնվում է վաղ փուլում, և մանրամասները կարող են փոփոխվել։ Միջոցառումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա Վաշինգտոնում, ԱՄՆ … Read more

21-րդ դարի ամենահզոր արեգակնային ակտիվության ալիքներից մեկն ավարտվել է

Փետրվարի սկզբից ի վեր դիտվող 21-րդ դարի ամենահզոր արեգակնային ակտիվության ալիքներից մեկն ավարտվել է, հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։ «21-րդ դարի ամենահզոր արեգակնային ակտիվության ալիքներից մեկը, որը դիտվել է փետրվարի սկզբից ի վեր, ավարտվել է այնքան հանկարծակի, կարծես ինչ-որ մեկը … Read more

ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել պատերազմն ավարտել մինչև ամառ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել մինչև ամառվա սկիզբն ավարտել պատերազմը։ Նա հավանական է համարել, որ ամերիկյան կողմը «ճնշումներ կգործադրի ժամանակային այդ շրջանակին հետևելու համար»։ «Ամերիկան Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցային կողմերին առաջին անգամ առաջարկել է հանդիպել ԱՄՆ-ում, հավանաբար՝ Մայամիում, մեկ շաբաթից։ Մենք հաստատել ենք մեր մասնակցությունը»,-հավելել է … Read more

Մարտը կարող է շրջադարձային լինել Հայաստանի համար

Մարտը կարող է շրջադարձային լինել ինչպես Հայաստանի ներքին քաղաքական օրակարգում, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։  Տարբեր փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ հենց այդ ամսին իշխանությունը նախատեսում է երկու կարևոր գործընթաց. բացել հայ–թուրքական սահմանը և հանրությանը ներկայացնել նոր Սահմանադրության տեքստը։  Քաղաքագետները նկատում են, որ ժամանակային համընկնումը պատահական չէ․ խորհրդարանական ընտրությունից առաջ իշխանությունը փորձում է ձևավորել նոր քաղաքական միջավայր … Read more

Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել ռուսական նավթի գնումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով չեղարկվում է Հնդկաստանից ներկրվող ապրանքների համար սահմանված 25% լրացուցիչ մաքսատուրքը։ Մաքսատուրքերը սահմանվել են այն պատճառով, որ Նյու Դելին Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանից հում նավթի մեծ ծավալներ է գնել, հայտնում է BBC-ն։ «Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունից նավթի ուղղակի կամ անուղղակի ներկրումը»,- մեջբերում է AFP-ն … Read more

Իրանը չի պատրաստվում բանակցել իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչիի հայտարարությունները՝ կետերով

Իրանի և Վաշինգտոնի վերջին բանակցությունները լավ մեկնարկային կետ են, սակայն վստահության ամրապնդման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու․ Al Jazeera Forum-ի ժամանակ նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Ստորև ներկայացնում ենք նախարարի ելույթի առանցքային կետերը․ Օմանում կայացած բանակցություններն անուղղակի էին և սահմանափակվում էին բացառապես միջուկային խնդրով։ Ուրանի հարստացման արգելքի հարցը Իրանի … Read more

Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար

Իրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ոչ հիմա, ոչ էլ ապագայում, դա պաշտպանությանը վերաբերող հարց է: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Մենք չենք կարող հրթիռների շուրջ բանակցություններ վարել ոչ հիմա, ոչ էլ ապագայում, քանի որ դա պաշտպանության հարց է»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Թեհրանը մտադիր չէ քննարկել իր միջուկային ծրագիրը․ Արաղչի

Իրանը չունի իր միջուկային ծրագիրը քննարկելու ծրագրեր ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում. դա պաշտպանության հարց է, «Ալ Ջազիրա»-ին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք կարող միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցել ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում, քանի որ սա պաշտպանական հարց է», – ասել է նախարարը։

Իրանի արտգործնախարարը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ

Իսրայելի կողմից Պաղեստինի դեմ ագրեսիայի հարցը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ապագայի համար. պատժամիջոցներ պետք է կիրառվեն Թել Ավիվի նկատմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պաղեստինյան հարցը ռազմավարական բնույթ ունի և վերաբերում է տարածաշրջանի (Մերձավոր Արևելքի – խմբ.) ապագային և համաշխարհային մակարդակում գործող կանոններին։ Մենք կոչ ենք անում Իսրայելի դեմ կիրառել համապարփակ, … Read more

Թրամփը սպառնացել է վերականգնել մաքսատուրքերը, եթե Հնդկաստանը Ռուսաստանից նավթ ներմուծի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը սպառնացել է վերականգնել հնդկական ապրանքների վրա 25% մաքսատուրքը, եթե իրեն տեղեկացնեն, որ Նյու Դելին շարունակում է ռուսական նավթ ներմուծել։ Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով փետրվարի 7-ից ուժի մեջ է մտնում Հնդկաստանից ներմուծվող նավթի վրա մաքսատուրքերի չեղարկումը՝ հղում անելով Նյու Դելիի կողմից ռուսական նավթ գնելուց հրաժարվելուն։ «Եթե Առևտրի … Read more