Իսրայելի կողմից Պաղեստինի դեմ ագրեսիայի հարցը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ապագայի համար. պատժամիջոցներ պետք է կիրառվեն Թել Ավիվի նկատմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Պաղեստինյան հարցը ռազմավարական բնույթ ունի և վերաբերում է տարածաշրջանի (Մերձավոր Արևելքի – խմբ.) ապագային և համաշխարհային մակարդակում գործող կանոններին։ Մենք կոչ ենք անում Իսրայելի դեմ կիրառել համապարփակ, նպատակային պատժամիջոցներ, այդ թվում՝ զենքի մատակարարման անհապաղ արգելք, ռազմական և հետախուզական համագործակցության կասեցում, պետական պաշտոնյաների նկատմամբ սահմանափակումների կիրառում և առևտրային գործարքների արգելք», – ասել է նախարարը «Պաղեստինյան հարցը և տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը ի հայտ եկող բազմաբևեռ աշխարհի համատեքստում» 17-րդ ֆորումում իր ելույթի ժամանակ։