Իրանը և Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության երթուղու շուրջ, թեև որոշ հարցեր դեռևս քննարկման փուլում են. այս մասին հայտնում է Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին։
«Թեհրանն ու Մասկատը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցով անցնող նավերի երթուղու շուրջ, թեև որոշ հարցեր դեռևս քննարկման փուլում են», — ասվում է հրապարակման մեջ։
Սաուդյան «Ալ-Հադաթ» հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր, որ Թեհրանն ու Մասկատը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցը նավագնացության համար լիովին բացելու վերաբերյալ. գործարքը սպասում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաստատմանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պայմանավորվածության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։