Ուկրաինայում հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 266 հազարի

Ուկրաինայի հակամարտության հետ կապված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից որոնվող անհետ կորածների թիվը հասել է 266 000-ի. այս մասին կազմակերպությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Հուլիսի վերջի դրությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիմած ընտանիքները փնտրում են երկու կողմից անհետ կորած 266 000 մարդու՝ թե՛ զինծառայողների, թե՛ քաղաքացիական անձանց»,-հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

2022 թվականի մարտին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ժնևում բացեց Որոնողական կենտրոնական գործակալության գրասենյակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող միջազգային հակամարտությանն առնչվող խնդիրները կարգավորելու նպատակով։ Գրասենյակը հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև և հավաքում, համակարգում ու փոխանցում է տեղեկատվություն այն զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի ու գտնվելու վայրի վերաբերյալ, ովքեր անհետ կորել են կամ բաժանվել իրենց ընտանիքներից։

Leave a Comment