Մոնակոն որոշում է կայացրել Ֆատիի վերաբերյալ — Armsport.am

«Մոնակոն» որոշում է կայացրել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատիի ապագայի վերաբերյալ, որը ֆրանսիական ակումբում հանդես է գալիս վարձակալության հիմունքներով։ Լրագրող Ռոմեն Մոլինայի հաղորդմամբ՝ մոնեգասկները ընթացիկ մրցաշրջանի ավարտին չեն ակտիվացնի Ֆատիի գնման տարբերակը։ Նշենք, որ «Մոնակոն» ունի 23-ամյա խաղացողին «Բարսելոնայից» 12 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն։ Անսու Ֆատին «Մոնակոյի» կազմում անցկացրել է 14 պաշտոնական հանդիպում՝ խփելով 6 … Read more

Ֆատին կարող է լքել Բարսելոնան՝ տեղափոխվելով իսպանական մեկ այլ թոփ ակումբ — Armsport.am

«Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Անսու Ֆատին, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացնում է ֆրանսիական «Մոնակոյում», կարիերան իսպանական թոփ ակումբում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ 22-ամյա խաղացողը տպավորիչ մեկնարկ է գրանցել Լիգա 1-ում և այժմ գլխավորում է Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցուցակը՝ անցկացրած երեք խաղում խփելով 5 գոլ։ Բացի այդ, նա մեկ գոլ է … Read more

Պաշտոնական․ Անսու Ֆատին փոխեց ակումբային գրանցումը — Armsport.am

«Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Անսու Ֆատին վարձակալությամբ միացել է ֆրանսիական «Մոնակոյիմ», հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Տրանսֆերից առաջ 22-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, որից հետո ուղևորվել է «Մոնակո»՝ մեկ տարի ժամկետով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ կողմերի միջև կնքված պայմանագիրը ներառում է նաև մոնեգասկների համար 11 միլիոն … Read more

«Կիսուրը մեռավ, տեղը լենացավ» կամ ինչպես է լեգենդար համարը բաժին հասնում Յամալին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը հաջորդ մրցաշրջանից կրելու է ակումբի 10 համարի մարզաշապիկը, հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ հուլիսի 13-ին, երբ Յամալը կդառնա 18 տարեկան, կարող է կայանալ հանդիսավոր արարողություն՝ նրան պաշտոնապես 10 համարը շնորհելու համար։ Նույն օրը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կվերադառնան արձակուրդից և կանցնեն բժշկական զննում։ Ներկայում 10 համարը պատկանում է հարձակվող Անսու Ֆատիին, որը, … Read more

Բարսելոնան ցանկանում է ազատվել յոթ խաղացողից. հայտնի են անունները — Armsport.am

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատվել թիմի յոթ խաղացողից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ «Կապտանռնագույնները» այսօր՝ հունիսի 20-ին, պաշտոնապես ներկայացրեցին «Էսպանյոլի» նախկին դարպասապահ Ժոան Գարսիային և այժմ մոտ են Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ձեռքբերմանը։ Այս պայմաններում ակումբը ձգտում է պահպանել Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները և ազատել տեղեր նոր տրանսֆերների … Read more

Բարսելոնան որոշել է ազատվել մի շարք ֆուտբոլիստներից — Armsport.am

«Բարսելոնան» որոշում է կայացրել այն ֆուտբոլիստների վերաբերյալ, ովքեր չեն ընդգրկվում ակումբի ծրագրերում հաջորդ մրցաշրջանի համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ այդ խաղացողներն են դարպասապահ Ինյակի Պենյան, կիսապաշտպան Պաբլո Տորեն, ինչպես նաև հարձակվողներ Պաու Վիկտորը և Անսու Ֆատին։ Նշվում է, որ «Բարսելոնան» արդեն տեղեկացրել է այս ֆուտբոլիստներին ակումբի դիրքորոշման մասին։ Հրապարակման համաձայն՝ Ինյակի Պենյան … Read more

Ֆլիկը հինգ խաղացողի ցույց է տվել դռան կողմը. հայտնի են անունները — Armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ ազատելով տեղ նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար ստացվի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացի … Read more

Հայտնի է, թե որքան գումարի դիմաց Բարսելոնան կկարողանա վերադարձնել Ֆատիին ապագայում

«Բարսելոնան» կկարողանա վերադարձնել թիմի իսպանացի հարձակվող Անսու Ֆատիին, նույնիսկ այն դեպքում, եթե «Մոնակոն» որոշի գնել նրա ամբողջական տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը ավարտին է հասցնում իսպանացու վարձակալության գործարքը՝ 14 միլիոն եվրոյով գնման հնարավորությամբ։ Բացի այդ, պայմանագիրը կներառի նաև ֆուտբոլիստին 28 միլիոն եվրոյով հետ գնելու կետ, որը «Բարսելոնան» կարող է … Read more

Ֆատին հեռանում է Բարսելոնայից. իսպանացին համաձայնության է եկել նոր ակումբի հետ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին համաձայնել է տեղափոխվել «Մոնակո»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» և մոնեգասկները համաձայնության են եկել 22-ամյա ֆուտբոլիստի վարձակալության հարցում՝ հետագայում գնման հնարավորությամբ։ Աղբյուրը նշում է, որ Ֆատին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մերժել է հինգից ավելի ակումբների առաջարկներ։ 2024/25 մրցաշրջանում Ֆատին «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 11 խաղ, … Read more

Ռոմանո․ Ֆատին մոտ է ակումբային գրանցումը փոխելուն — Armsport.am

«Մոնակոն» մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններ են վարում իսպանացի ֆուտբոլիստի վարձակալության շուրջ՝ նրա ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։ Ընդգծվում է, որ Ֆատին ինքը վճռականորեն տրամադրված է ֆրանսիական ակումբ տեղափոխվելու հարցում։ Այս մրցաշրջանում Ֆատին բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում։ Ֆուտբոլիստի և … Read more