Մոնակոն որոշում է կայացրել Ֆատիի վերաբերյալ — Armsport.am

«Մոնակոն» որոշում է կայացրել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատիի ապագայի վերաբերյալ, որը ֆրանսիական ակումբում հանդես է գալիս վարձակալության հիմունքներով։

Լրագրող Ռոմեն Մոլինայի հաղորդմամբ՝ մոնեգասկները ընթացիկ մրցաշրջանի ավարտին չեն ակտիվացնի Ֆատիի գնման տարբերակը։ Նշենք, որ «Մոնակոն» ունի 23-ամյա խաղացողին «Բարսելոնայից» 12 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն։

Անսու Ֆատին «Մոնակոյի» կազմում անցկացրել է 14 պաշտոնական հանդիպում՝ խփելով 6 գոլ։ «Մոնակոն» Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 9-րդ տեղը։

Leave a Comment