Ռոմանո․ Ֆատին մոտ է ակումբային գրանցումը փոխելուն — Armsport.am

«Մոնակոն» մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններ են վարում իսպանացի ֆուտբոլիստի վարձակալության շուրջ՝ նրա ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։

Ընդգծվում է, որ Ֆատին ինքը վճռականորեն տրամադրված է ֆրանսիական ակումբ տեղափոխվելու հարցում։

Այս մրցաշրջանում Ֆատին բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Leave a Comment