Բարսելոնայի պաշտպանը վնասվածքի պատճառով մի քանի ամիս բաց կթողնի — Armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Բարսելոնան» հայտարարեց, որ թիմի դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը ստացել է ձախ ծնկի առաջային խաչաձև կապանների մասնակի պատռվածք՝ չնշելով խաղացողի վերականգնման ժամկետները։ AS պարբերականի տեղեկություններով՝ 29-ամյա Քրիստենսենը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ չորս ամիս։ Համապատասխան հետազոտություններից հետո որոշում է կայացվել իրականացնել կոնսերվատիվ (ոչ վիրահատական) բուժում։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 17 … Read more

Diario Sport․ Բարսելոնան չի երկարաձգի ֆուտբոլիստի պայմանագիրը — Armsport.am

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը հաջորդ ամռանը կհեռանա կատալոնական ակումբից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել 29-ամյա դանիացու պայմանագրի ժամկետը՝ նրա կրկնվող վնասվածքների պատճառով։ Քրիստենսենը նոր վնասվածք էր ստացել նախորդ վնասվածքից ապաքինվելուց ընդամենը 24 ժամ անց։ 29-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման բոլոր մրցաշարերում և չի … Read more

Բարսելոնայի պաշտպանը վնասվածք է ստացել. հայտնի են մանրամասները — Armsport.am

«Բարսելոնայի» դանիացի կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վնասվածք է ստացել, հայտնում է RAC1-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վնասվածքը լուրջ չէ, սակայն ֆուտբոլիստի մասնակցությունը Լա լիգայի 11-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղին լուրջ կասկածի տակ է։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա դանիացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 9 խաղի՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։ Լա լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա» — «Էլչե» խաղը … Read more

Բարսելոնայի ֆուտբոլիստը հրաժարվում է լքել ակումբը․ հայտնի են մանրամասները

«Բարսելոնայի» 29-ամյա դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մտադիր չէ լքել կատալոնական ակումբը, հաղորդում է Sport.es-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը գոհ է թիմում իր ունեցած դերից և չի դիտարկում այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։ Թեև «Բարսելոնան» դանիացուն դեռևս չի առաջարկել երկարաձգել գործող պայմանագիրը, որը ավարտվում է 2026 թվականի ամռանը, Քրիստենսենը հավատարիմ է մնում իր ընտրած ուղուն։ Նշվում է, որ … Read more

Բարսելոնան ցանկանում է ազատվել յոթ խաղացողից. հայտնի են անունները — Armsport.am

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատվել թիմի յոթ խաղացողից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ «Կապտանռնագույնները» այսօր՝ հունիսի 20-ին, պաշտոնապես ներկայացրեցին «Էսպանյոլի» նախկին դարպասապահ Ժոան Գարսիային և այժմ մոտ են Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ձեռքբերմանը։ Այս պայմաններում ակումբը ձգտում է պահպանել Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները և ազատել տեղեր նոր տրանսֆերների … Read more

Բարսելոնան որոշում է կայացրել Քրիստենսենի ապագայի վերաբերյալ — Armsport.am

«Բարսելոնան» մտադիր չէ երկարաձգել 29-ամյա պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հետ պայմանագիրը, որը լրանում է հաջորդ տարվա ամռանը: Կատալոնական ակումբը այս ամռանը կփնտրի դանիացի ֆուտբոլիստին փոխարինող: Այս մասին հաղորդում է AS-ը։ Աղբյուրի տվյալներով՝ իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ էր հնարավորություն տալ Քրիստենսենին, սակայն «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ տրամադրել Ռոնալդ Արաուխոյին։ … Read more

Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին — Armsport.am

«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել են պահել պաշտպան Անդրեաս Քրիստենսենին ակումբում հաջորդ մրցաշրջանի համար։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլիստը մոտ էր կատալոնական ակումբից հեռանալուն։ «Կապտանռնագույնները» նախատեսում էին կրճատել աշխատավարձային ֆոնդը, իսկ Քրիստենսենն ինքն ուսումնասիրում էր Անգլիայից և Իտալիայից ստացված առաջարկները։ Այնուամենայնիվ, վերջին մարզումներն … Read more