Անկախության 35-ամյակին նվիրված համերգ կանցկացվի Հանրապետության հրապարակում

ՀՀ Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր տոնական համերգը սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում: Հնչելու են անկախության շրջանի լավագույն հիթերը՝ նոր գործիքավորմամբ և մոտեցմամբ: Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սևակ» բենդը և այլ սիրված արտիստներ. դիրիժոր` Սերգեյ Սմբատյան: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համար 1,3 մլրդ դրամ կհատկացվի – Live News

ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացի։ ԿԳՄՍ նախարարության նախագծի համաձայն` ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։ Ակնկալվում է շուրջ 40 հազար … Read more