Diario Sport․ Բարսելոնան չի երկարաձգի ֆուտբոլիստի պայմանագիրը — Armsport.am

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը հաջորդ ամռանը կհեռանա կատալոնական ակումբից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել 29-ամյա դանիացու պայմանագրի ժամկետը՝ նրա կրկնվող վնասվածքների պատճառով։

Քրիստենսենը նոր վնասվածք էր ստացել նախորդ վնասվածքից ապաքինվելուց ընդամենը 24 ժամ անց։ 29-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման բոլոր մրցաշարերում և չի կարողացել աչքի ընկնել օգտակար գործողություններով։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը դանիացու արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Leave a Comment