Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Բարսելոնան» հայտարարեց, որ թիմի դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը ստացել է ձախ ծնկի առաջային խաչաձև կապանների մասնակի պատռվածք՝ չնշելով խաղացողի վերականգնման ժամկետները։
AS պարբերականի տեղեկություններով՝ 29-ամյա Քրիստենսենը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ չորս ամիս։ Համապատասխան հետազոտություններից հետո որոշում է կայացվել իրականացնել կոնսերվատիվ (ոչ վիրահատական) բուժում։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։