Օդինցովոյի դպրոցներից մեկում հարձակում իրականացրած դեռահասն ատում էր մարդկանց ու նրանց անվանում «կենսաբանական թափոններ»

Օդինցովոյի դպրոցներից մեկում զինված հարձակում իրականացրած դեռահասը խոստովանել է մեղքը։ Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, 15-ամյա դեռահասը նախ հարձակվել է դպրոցի անվտանգության աշխատակցի վրա, նրա դեմքին արցունքաբեր գազ ցողել ու դանակահարել, ապա հարձակվել է 10-ամյա մի տղայի վրա, որը չի հասցրել փախչել։ Ստացած վիրավորումից 10-ամյա տղան մահացել է։ Նշվում է, որ նրա հետ նույն դասարանում … Read more

Թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել և ամուսնացել քահանայի հետ

Թուրքական սերիալներով ճանաչում ձեռք բերած դերասանուհի Մելթեմ Միրալօղլուն, որ հայտնի Է նաև մի շարք սկանդալներով, ԱՄՆ-ում քրիստոնեական ծիսակարգով ամուսնացել է քահանա Թոմաս Վիկի հետ, ինչպես նաև մկրտվել և ընդունել քրիստոնեություն․ գրում է Ermenihaber.am-ը։ «Ավելի վաղ Միրալօղլուն մի քանի անգամ ամուսնացել էր. նախ 2016-ին՝ ռեժիսոր Թայֆուր Այդընի հետ, իսկ 2017-ին, Այդընից բաժանվելով, մեկնել ԱՄՆ և ամուսնացել … Read more

Հիբրիդային հարձակումները նաև ներսից են. Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հիբրիդային հարձակումներին, TRIPP-ին և մի շարք այլ հարցերի։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ Հիբրիդային հարձակումները և ապատեղեկատվությունը միայն հայաստանյան խնդիրներ չեն. աշխարհում ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումների է ենթարկվում: Սա մի հարց է, որի շուրջ Հայաստանը պատրաստվում է համագործակցել … Read more

TRIPP-ն ու «Զանգեզուրի միջանցքը» նույնը չեն․ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Իրանին

Ո՛չ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ․ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայեթիի երեկվա հայտարարությանը, թե Իրանի սահմանին նման ճանապարհի գոյությունը կարող է սպառնալ Իրանի և ՌԴ-ի անվտանգությանը։ «Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ՝ … Read more

ԵՄ-ը փորձում է ՀՀ-ին ներքաշել հակառուսական նախագծերի մեջ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում անսասան են․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։  «Մեր գլխավոր մտահոգությունը կայունության և բարգավաճման այս գոտու պահպանումն է, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանի երկրների հետ միասին բացահայտել դրա ներուժը և ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները: Ռուսաստանի հիմնարար շահը Կովկասում խաղաղությունն ու զարգացումն է՝ … Read more

ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Իրանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում․ Լավրով

Ռուսաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է Իրանի հետ փոխգործակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք բաց ենք համագործակցության համար։ Մենք ունենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն։ Մենք ցանկանում ենք համագործակցել Իսլամական Հանրապետության և մեր մյուս հարևանների հետ, այդ թվում՝ այս կազմակերպության միջոցով», – նշել է … Read more

Ստեղծելու բազմազգ ուժեր՝ Ուկրաինայի վերակառուցման և պաշտպանության համր. եվրոպացի առաջնորդների կոչը

Բեռլին ժամանած եվրոպացի առաջնորդները կոչ են արել ստեղծելու բազմազգ ուժեր՝ Ուկրաինայի վերակառուցմանը և պաշտպանությանը նպաստելու համար, հայտնում է BBC-ն: Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նրանք նշել են, որ խաղաղության պայման պետք է լինի Եվրոպայի գլխավորած ուժերի տեղակայումը, որը կազմված կլինի «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող վճռական կոալիցիայի մեջ մտնող երկրներից»։ Նման ուժերի խնդիրները պետք է ներառեն «ուկրաինական զորքերի … Read more

Կովկասի վերաբերյալ Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից». Ալի Աքբար Վելայաթի

Կովկասի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան. Mehr գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ զրույցի ժամանակ ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Նա նշել է, որ ծրագիրը «գործնականում նույն նախագիծն է, որի անունը … Read more

ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Ուկրաինային անվտանգային երաշխիքներ տրամադրելու հացրում. Մերց

ԵՄ-ն և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ուկրաինային տրամադրելու ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին նման անվտանգության երաշխիքներ. РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: «Սա իսկապես հեռահար, էական համաձայնագիր է, որը տարբերվում է նախկինում ունեցած տարբերակներից. և՛ եվրոպացիները, և՛ ամերիկացիները պատրաստ են Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ», – ասել է նա։ Մերցը նշել է, … Read more

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված ջանքերին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը․ հայտնում է ԱԳՆ-ն։ Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների … Read more