Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գևորգ Պապոյան

Նոր բեռ է գալիս Ադրբեջանով, ճանապարհին նոր խմբաքանակներ կան․ այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանով ներմուծված 3-րդ կարգի ցորենին, նախարարը նշեց․ «Եկած 3-րդ կարգի ցորենից բոլորս կերել ենք, բոլորս այդ հացը կերել ենք»։ Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ Հայաստան Ադրբեջանի տարածքով ներմուծված ռուսական … Read more

Հնդկաստանում հայտարարվել է պատրաստվածության բարձր մակարդակ՝ հրեաների դեմ ահաբեկչական հարձակումների հավանականության պատճառով

Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտարարել են պատրաստվածության բարձր մակարդակի մասին՝ Խանուկայի տոնի ժամանակ հրեական թիրախների դեմ հնարավոր ահաբեկչական հարձակումների պատճառով․ գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով հնդկական աղբյուրներին։ Ըստ հնդկական հետախուզության՝ ահաբեկչական խմբավորումները հարձակումներ են պլանավորում Դելիում, Բանգալորում և Մումբայում։ «Աղբյուրներն ընդգծում են, որ սպառնալիքները համարվում են չափազանց լուրջ, և անվտանգության միջոցառումները զգալիորեն ուժեղացվել … Read more

Ադրբեջանը մեզ ասում է՝ հայե՛ր, իմացե՛ք, ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելու ենք, ձեր հողը «մերն» է. ադրբեջանագետը՝ Սաֆարովին գնդապետի կոչում տալու մասին

Օրեր առաջ մեր մեդիա տիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նյութը տարածվում էր ադրբեջանական սոցցանցային տիրույթում։ Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձա․ սպասում էի հաստատման ու փաստական տվյալների։ Երկու օր առաջ ադրբեջանական մամուլն արդեն հրապարակեց լուսանկարներ։ Նորություն չէ, որ Սաֆարովը հենց պետության … Read more

Նշանակալի առաջընթաց է գրանցվել․ Ուիթքոֆը՝ Բեռլինի բանակցությունների մասին

Բեռլինում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ։ Բանակցությունները կշարունակվեն այսօր․ գրում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ «Ներկայացուցիչները լուրջ քննարկումներ են ունեցել 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական օրակարգի և այլ հարցերի շուրջ։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, և նրանք կրկին կհանդիպեն առավոտյան»,-գրել է նա։

Իսրայելի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի այցելել են Ադրբեջան՝ Իրանի վրա ճնշում գործադրելու ու վախեցնելու համար․ լրատվամիջոցներ

Իսրայելի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը գաղտնի այցելել է Բաքու․ գրում է Sepah Pasdaran տելեգրամյան ալիքը։ Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորական պատվիրակության այցը Բաքու և Rafael հրթիռային համակարգերի հրապարակային ցուցադրությունն անվտանգության ոլորտում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը գաղտնի գործողությունների փուլից բարձրացրել են հանրային զսպման մակարդակի։ «Մաարիվ» թերթի միջազգային բաժինը, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հաղորդել է Իսրայելի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բաքու … Read more

Ադրբեջանը դառնում է ՆԱՏՕ-ի համար հարևան երկրների վրա ազդեցություն գործադրելու յուրօրինակ ցատկահարթակ․ Politnavigator

Ադրբեջանը վերածվում է ՆԱՏՕ-ի առաջխաղացման գործիքի ոչ միայն Անդրկովկասում, այլև Կենտրոնական Ասիայում: Բաքուն ոչ միայն գործում է Անկարայի շահերից, այլև ապահովում է Արևմուտքի հաջող ընդլայնումը տարածաշրջանում․ գրում է Politnavigator-ը։ Սա հաստատվում է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական զորավարժությունների վերաբերյալ փոխըմբռնման համաձայնագրի ստորագրմամբ: Պաշտոնական քարոզչությունը սա ներկայացնում է որպես Անդրկովկասում «խաղաղություն» հաստատելու աննախադեպ նվաճում։ … Read more

​Ջոն Սինան պաշտոնապես ավարտեց կարիերան — Armsport.am

Ամերիկացի լեգենդար ռեստլեր Ջոն Սինան 23 տարվա ելույթներից հետո պաշտոնապես ավարտեց մարզական կարիերան։ ​Դեկտեմբերի 14-ի գիշերը կայացած WWE Saturday Night’s Main Event XLII մրցաշարում Սինան անցկացրել է իր վերջին մենամարտը։ Նրա մրցակիցը Գյունտերն էր։ Սինան պարտություն է կրել այն բանից հետո, երբ մրցակիցը նրա նկատմամբ խեղդող հնարք է կիրառել։ ​Մենամարտից հետո Ջոն Սինան հրաժեշտ է … Read more

Ուկրաինայի նպատակը ՆԱՏՕ-ին միանալն էր, սակայն Եվրոպան և ԱՄՆ-ն չաջակցեցին այդ գաղափարին. Զելենսկի

ԱՄՆ-ն դեռևս չի արձագանքել Ուկրաինայի նոր խաղաղության ծրագրի առաջարկներին. հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:։ «Ես դեռևս պատասխան չեմ ստացել Միացյալ Նահանգներից, որոշ տեղեկություններ եմ ստացել բանակցային թիմի միջոցով, բայց ես ստանում եմ բոլոր ազդանշանները և պատրաստ եմ երկխոսության», – ասել է նա։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նպատակը ՆԱՏՕ-ին միանալն էր, սակայն Եվրոպան և … Read more

Սիդնեյում հրեական տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

Սիդնեյի հայտնի Բոնդի լողափում տեղի է ունեցել հրաձգություն, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ և մեկ զինված անձ. գրում է The Guardian-ը: Եվս 18 անձ գտնվում է հիվանդանոցում, շտապօգնության աշխատակիցները շարունակում են օգնություն ցուցաբերել դեպքի վայրում: Հրաձգությունը տեղի է ունեցել հրեական Խանուկայի տոնակատարության ժամանակ: Նոր Հարավային Ուելսի ոստիկանական ուժերը հայտնել են, … Read more

Ամերիկացիները գիտեն և հասկանում են տարածքային հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը. ՌԴ նախագահի օգնական

Տարածքների հարցն ակտիվորեն քննարկվել է դեկտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, ամերիկացիները գիտեն և հասկանում են ռուսական կողմի դիրքորոշումը. ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ Կիևի հետ տարածքային հարցերի վերաբերյալ խորհրդակցություններից հետո «Թրամփի խաղաղության ծրագրում» ցանկացած փոփոխություն բացասաբար կընդունվի Մոսկվայում, քանի որ Վաշինգտոնը գիտի ՌԴ-ի դիրքորոշումը այս հարցում։ «Չգիտեմ, թե ինչ կստացվի Թրամփի … Read more