Հիբրիդային հարձակումները նաև ներսից են. Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հիբրիդային հարձակումներին, TRIPP-ին և մի շարք այլ հարցերի։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Հիբրիդային հարձակումները և ապատեղեկատվությունը միայն հայաստանյան խնդիրներ չեն. աշխարհում ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումների է ենթարկվում: Սա մի հարց է, որի շուրջ Հայաստանը պատրաստվում է համագործակցել ԵՄ-ի հետ, որովհետև ԵՄ-ն ունի և պատրաստ է այդ գործիքով կիսվել ՀՀ-ի հետ: Այստեղ ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու որևէ հարց չի կարող լինել, այլ տեղի է ունենում փորձի փոխանակում:
  • Հիբրիդային հարձակումները ոչ միայն դրսից են լինում, այլ նաև ներսից: Օրինակ՝ որոշ լրատվամիջոցների վերնագրեր բավարար պատկեր են ցույց տալիս։
  • Ես չեմ պնդում, որ միայն Ռուսաստանից են գալիս սպառնալիքները, բայց երբ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների և հայտնի դեմքերի մտքերն ու արտահայտությունները ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ ժողովրդական գործընթացների նկատմամբ, կարող ենք արձանագրել, որ դա ևս հիբրիդային որևէ քայլ է ՀՀ-ի ժողովրդավարության դեմ
  • TRIPP-ը ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ: Այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որևէ անվտանգային բաղադրիչ չկա. նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը և տարածաշրջանային ապաշրջափակումը։
  • Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա:
  • Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի նեորկայություն, որովհետև Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու: Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակ, որը չի ենթադրում որևէ կերպ չի ենթադրում նրա ֆիզիկական ներկայությունը Հայաստանում:

 

Leave a Comment