ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ սպառազինությունների վերահսկողությունը պետք է դառնա բազմակողմանի հարց, դրան պետք է միանա Չինաստանը։ Այս մասին նշվել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հոդվածում, որը տարածել է պետդեպարտամենտը։
«Նախ՝ սպառազինությունների վերահսկողությունն այլեւս չի կարող լինել երկկողմանի հարց Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ։ Ինչպես նախագահը հստակեցրել է, այլ երկրներ, մասնավորապես Չինաստանը, նույնպես ռազմավարական կայունությունն ապահովելու պատասխանատվություն ունեն։
Երկրորդ՝ մենք չենք ընդունի այն պայմանները, որոնք կվնասեն Միացյալ Նահանգներին, եւ ոչ էլ կանտեսենք համաձայնագրերի չկատարումը՝ ապագա համաձայնագրի հասնելու նպատակով։ Մենք հստակ ձեւակերպել ենք մեր չափանիշները եւ չենք հրաժարվի դրանցից՝ սպառազինությունների վերահսկողություն իրականացնելու համար հանուն այդ վերահսկման։ Երրորդ՝ մենք միշտ կբանակցենք ուժի դիրքերից։
Ռուսաստանը եւ Չինաստանը չպետք է ակնկալեն, որ Միացյալ Նահանգներն անգործ կնստի՝ մինչ նրանք կշեղվեն իրենց պարտավորություններից եւ կընդլայնեն իրենց միջուկային ուժերը»,- գրել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։