«Այս ձեռքով սուր եք բռնելու». բացվեց Աշոտ Ավագյանի «Հարատեւ պայքար» ցուցահանդեսը

Նոյեմբերի 14-ին Լաթիթյուդ ցուցասրահում բացվեց գեղանկարիչ, սիսիանցի արվեստագետ, «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանի «Հարատեւ պայքար» բացառիկ ցուցահանդեսը, որը վերջին 7 տարիների նրա մտածումների արտահայտությունն է։ Ներկայացված էր 16 գեղանկար, նրա հայտնի՝ «Ռեւանշ լինելու ա» պերֆորմանսից լուսանկարներ, Աղավնոյից բերված քարով ինստալյացիա։ Ցուցադրության ժամանակ վարպետն իրականացրեց Հադրութի եւ  Աղավնոյի ջրով խորհրդանշական ծիսակարգ՝ միտված համախմբմանն ու ամրանալուն։ Ի … Read more

Միայն Աղավնոյի հովտից զոհվեցին 4, անհայտ կորած են 3 կամավորական, վիրավոր՝ 4-ը

Արցախյան 2020թ․ պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից հայրենիքը պաշտպանելիս նահատակվեցին 40-ից ավելի հերոսներ, կան 3 տասնյակից ավելի անհայտ կորած տղաներ, ավելի շատ են վիրավորները։ Քաշաթաղցիների հայրենասիրությունը միշտ է երևացել․ թե՛ խաղաղ օրերին, և թե՛ պատերազմական ժամանակներում։ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հենց առաջին օրը շատ կամավորներ էին պատրաստ մեկնելու առաջնագիծ, ժամանակին զինկոմիսարիատ էին ներկայացել պահեստազորայինները, ովքեր … Read more

4 ամսից ավել տևած որոնողական աշխատանքներից հետո հերոս Արմենի աճյունը գտնվեց. Հուղարկավորությունը տեղի ունեցավ Տեղ գյուղի հանգստարանում՝ հերոսների շիրիմների մոտ

«Քաջերի յարութիւնն է մահը»:  Գարեգին Նժդեհ   Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում էր ընտանիքով բնակվում Արմեն Արամի Իսախանյանը, ով այս բնակավայրի առաջին բնակիչներից էր ու կարևոր դեր ունեցավ համայնքի կայացման գործում։ Արցախյան առաջին պատերազմի երիտասարդ մասնակիցն անմասն չէր մնում Հայոց սահմանի պաշտպանության գործում նաև հրադադարից հետո, երբ կար անհրաժեշտություն։ Այսպես եղավ նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին։ Արմենը … Read more