«Արտակ Գալստյանը գտնվում է տնային կալանքի տակ, նպատակահարմար չենք համարում նրա լիազորությունները դադարեցնել»․ ավագանու որոշումը
Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգից հանվեց «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը։ Այս նախագծի հեղինակը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն է, նա առաջարկում էր վաղաժամկետ դադարեցնել Արտակ Գալստյանի լիազորությունները՝ հիմնավորելով, որ Գալստյանը չի ներկայացել ավագանու բոլոր՝ հերթական եւ արտահերթ 17 նիստերից 17-ին։ Ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո Գալստյանը բացակայել … Read more