Ոստիկանությունը Ախուրյանում և Սյունիքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր է բացահայտել

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություն էր ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ: Տեղեկությունն իրացնելիս ոստիկանության ծառայողները նկատել են անձին, ով փաթեթներ է տեղադրել կիսաքանդ շինության մոտակայքում և լուսանկարահանել դրանք։Թմրանյութ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով վերջինս ձերբակալվել և ներկայացվել է Ախուրյանի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում … Read more

Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Ի մասնավորի՝ – սննդի կառույցում առկա արհեստական օդափոխության համակարգը եղել է անսարք, – պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են բորբոսնած, ինչը կանխարգելել է … Read more

Սա ցուցադրական պատիժ է – Live News

Ախուրյանում 55-ամյա տնային տնտեսուհու մեկ ամսով կալանավորումը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ իբր «բռնության կոչ» պարունակելու մեղադրանքով, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում խորացող վտանգավոր միտումը՝ խոսքի քրեականացումը որպես պետական գործելակերպ։ Խնդիրը տվյալ գործի առանձին ձևակերպումների կամ իրավական տեխնիկական մանրամասների մեջ չէ։ Առավել էականն այն է, որ խոսքը վերաբերում է արտահայտված կարծիքի, ոչ թե գործողության։ Հանրային … Read more