Լույսի ելեւէջումներ կտավին   – Ազգ

Ռոբերտ Էլիբեկյան – 85 Լույսը ամեն անգամ  նոր պատուհան է բացում  մտքերի, ապրումների, հույսերի: Ամեն նոր օր իր գույնն է բերում: Յուրաքանչյուր նկարիչ լույսը թարգմանում է իր ձայնով, մեզ տանում գույնի իր հետքերով:   Ռոբերտ Էլիբեկյանի վրձինը ներդաշնակ է լույսի, նրա տարբեր երեւէջումների հետ, որտեղ նա իր նախընտրած լարերն ունի, երանգների լեզուն: Աշխարհի բազմազանության, բնության … Read more

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը» – Ազգ

Ապրիլի 3-ից 12-ը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կայացավ Նվարդ Հայթայանի «Չորս արեւ» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին արվեստագետի վերջին շրջանի գործերը: Մտնելով սրահ՝ այցելուն միանգամից շրջապատվում է վառ ու խոսուն գույներով, ինչը ձմեռվա գունային պասիվ ներկապնակից հետո նոր շունչ է հաղորդում արվեստասեր աշխարհին: Շարքը, որը ստեղծվել է արվեստագետի խորհրդածումների, ընդվզումների ու ներքին ապրումների հետեւանքով, … Read more

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

Անցյալ տարի լրացավ Նյու Յորքում հրատարակվող «Սանսթորմ կերպարվեստի հանդեսի» («SunStorm Fine Art Magazine») 50-ամյակը: Այն 1975-ին հիմնել են Վիկտոր եւ Ջեյմի Ֆորբսները: Հանդեսը նվիրված է դասական եւ ժամանակակից արվեստին՝ հրապարակելով հոդվածներ, հարցազրույցներ եւ ներկայացնելով թե՛ ճանաչված, թե՛ նոր արվեստագետների աշխատանքները: Ժամանակի ընթացքում ամսագիրը դարձել է միջազգային հարթակ՝ տարածվելով տասնյակ երկրներում եւ ծառայելով որպես արվեստագետների ներկայացման … Read more

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական կոչումը նա վաստակել է իր արվեստի որակով, իր անցած ստեղծագործական պատմությամբ, կյանքին ուղղված լավատես եւ իմաստուն հայացքով, մարդկանց հանդեպ բարությամբ եւ հանդուրժողականությամբ, իր օրինակելի աշխատասիրությամբ, բնածին պարզությամբ եւ ազնվությամբ: Թաթոսի ծննդյան 88-ամյակի առթիվ Երեւանի Ճարտարապետության եւ … Read more

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

Ամբողջ Հայ ժողովուրդը պարտաւոր է անվարան առնչուիլ՝ ուղեցոյց ունենալով առանձնապէս՝ ազգային գերագոյն շահերը Սոյն յօդուածով կը շեշտուի, թէ Հայ Սփիւռքը անբաժան մասնիկն է հայ ազգին: Որպէս այդ՝ ան պարտի այսուհետեւ, նուազագոյնը՝ դիտորդներով, պաշտօնապէս ներկայ եւ մասնակից ըլլալ Հայաստանի մէջ շուտով կայանալիք համապետական ընտրութիւններուն: ՀամաՀայկական պատասխանատուութիւն Յառաջիկայ Յունիսի 7-ին տեղի պիտի ունենան Հայաստանի Ազգային Ժողովի հերթական … Read more

Հա դե – Ազգ

Չգիտենք, թե Իրան-ԱՄՆ հրադադարը որքա՞ն կտեւի, կխախտվի՞արդյոք այն, քանի որ Իսրայելն է կարծես անհամաձայն դրան իր գործողություններով: Մյուս կողմից էլզինադադարները հաճախ խաղաղություն չեն նշանակում, այլ հնարավորություն են տալիս վերականգնելու ուժերը, վերազինվելու եւ նոր թափով պատերազմը շարունակելու (Աստված չանի): Այնպես որ մենք եւս մի պահ կտրվենք բոլորիս համար վտանգ ներկայացնող կոնֆլիկտից ու պահ ունենանք կենտրոնանալու մեր … Read more

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր

Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը: Իրան- ԱՄՆ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը խախտեց Նեթանյահուն՝ «Հեզբոլլահին» ոչնչացնելու գերնպատակ պատրվակը խաղարկելով, որն արժանացավ միջազգային՝ այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի քննադատությանը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Թյուրքը հայտարարեց՝ հրադադարից մի քանի … Read more

Պատերազմի հաղթանակը – Ազգ

(Իրանի դեմ պատերազմի օրագրից) Հինավորց իրանական քաղաքակրթությանը  նետված մարտահրավերի վերջին րոպեներին Պակիստանի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջեւ  երկշաբաթյա հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց:  Թեհրանի ստանձնած կարեւորագույն հանձնառությունը ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի բնորոշմամբ՝ «անիծյալ» Հորմուզի նեղուցը 14 օրով բաց պահելն է, իսկ Վաշինգտոնինը՝ առ ժամանակ իրնական հինավուրց քաղաքակրթությանը չդիպչելն ու  «քարե դար»  չվերադարձնելու  խոստումը: Պատերազմի հետեւանքով ավերված … Read more

Աննա Հեսս- Սարգսյան. «Իրանի դասը Հայաստանի համար՝ հույսդ քո վրա պիտի դնես»

«Ազգում» համառոտ շարադրել էինք, որ մարտի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» թղթակից Յանա Քեհլը հասել էր Մեղրի, զրուցել բնակիչների հետ, լայնածավալ ռեպորտաժում ամփոփել հատկապես  TRIPP-ին առնչվող տրամադրությունները: Որ ճանապարհով էլ Մեղրի հասած լիներ թղթակիցը, անհնար էր չնկատել Հյուսիս- հարավի եռուն շինարարությունը, որի Քաջարան-Ագարակ հատվածում դեռ 2025-ի սեպտեմբերի վերջին Մեղրի մեր այցի ժամանակ նկատեցինք իրանական շինընկերությունների … Read more

Ուժերի համաշխարհային դասավորությունը եւ մենք

Ըստ միջազգային մամուլի հրապարակումների Որպես իրանյան հակամարտության արդյունք, Եվրասիայում էներգետիկ ռեսուրսների փոխադրման ցամաքային ուղիների ռազմավարական արժեքը զգալիորեն աճել է, գրում է ամերիկյան «Վաշինգտոն փոսթ» թերթը: Հորմուզի նեղուցի փակումը, որով անցնում է նավթի համաշխարհային ծովային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդը, բացահայտել է ծովային նեղ անցուղիների խոցելիությունը, հանգեցնելով նշված աճին: Միացյալ Նահանգները, նշում է թերթի սյունակագիրը, պետք է … Read more