Հա դե – Ազգ

Չգիտենք, թե Իրան-ԱՄՆ հրադադարը որքա՞ն կտեւի, կխախտվի՞արդյոք այն, քանի որ Իսրայելն է կարծես անհամաձայն դրան իր գործողություններով: Մյուս կողմից էլզինադադարները հաճախ խաղաղություն չեն նշանակում, այլ հնարավորություն են տալիս վերականգնելու ուժերը, վերազինվելու եւ նոր թափով պատերազմը շարունակելու (Աստված չանի): Այնպես որ մենք եւս մի պահ կտրվենք բոլորիս համար վտանգ ներկայացնող կոնֆլիկտից ու պահ ունենանք կենտրոնանալու մեր ներքաղաքական կյանքի վրա, որը մտել է երեւակման փուլ, քանի որ արդեն հայտնի են ընտրություններին մասնակցելու մտադրութուն հայտնած ուժերի մեծ մասի նախընտրական ցուցակների անցողիկ համարվող առաջին տասնյակները: Մեր հրապարակումը պատրաստելու պահին երեկոյան գումարվում էր նաեւ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված ուժերի համագումարը, եւ այս ուժերի ցուցակն էլ ժամերի ընթացքում հասանելի է լինելու, չնայած Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցներից մեկի տոնայնությունից եւ նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի էջում «Մայր Հայաստան» կուսակցության հետ հանդիպման ժամանակ համատեղ օրակարգի եւ համագործակցության ակնարկից ու սեղանին դրված մրգերի բազմազանությունից, Ծառուկյանին աջակցության մասին մի շարք այլ միավորների հայտարարություններից դատելովկարելի է այդ ցուցակի մասին կանխատեսումներ անել նաեւ մինչեւ համաժողովը, այնուամենայնիվ ենթադրելով, որ նրա ցուցակն ամենահետաքրքրականն ու ամենաինտրիգայինն է լինելու: Բայց մենք դա չենք անի նշելով միայն, որ այն պահին, երբ մեր հրապարակումն արդեն պատրաստել էինքԾառուկյանի շքեղ հաստատություններից մեկում սկսվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարն ու նրա «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը: Բայց կարելի է հիմա էլ ասել, որ ընդհանուր առմամբ մեծ ինտրիգ չկա ընտրապայքարին մասնակցության մտադրություն հայտնած ուժերի առումով, նրանց մեծ մասի առաջին քսանյակ-երեսնյակները հայտնի են եւ համալրված Հայաստանում վերջին տարիներին ու անցյալում էլ լավ գործարկված սկզբունքով, այն է բոլորում էլ ընդգրկված են կա՛մ հանրահավաքներին իրենց կողքին կանգնածները, որոնք տեղավորվել են հայ կյանքի քաղաքական առանցքը դարձած դիմակայության, միմյանց հանդեպ թշնամանք գեներացրած անձերի շուրջ, եւ այդ ցուցակներում դժվար է գտնել թայֆայականության ելակետից դուրս, իրապես երկրի մարտահրավերները լուծելու ունակ եւ տվյալ քաղաքական ուժերին ու նրանց առաջնորդերին հավատարմություն չհայտնած այն պրոֆեսիոնալներին, որոնք կան մեր հանրության մեջ եւ նրանց թիվը փոքր չէ:

Այդ ցուցակներն ուսումնասիրելով ակնառու կարելի է տեսնել մեր քաղդասի նեղմտությունը, երկրի խնդիրներին ընդհանրական հայացքով չնայելը, կուսակցությունների առաջնորդներին սրբադասողներին (նույնիսկ լինեն նրանք անձեռնհաս ու անգրագետ) առաջ բերելու հակումը, տոհմախմբային մտածողությունից ձերբազատվել չկարողանալը:

Դա երեւում է ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական կուսակցությունների նախընտրական ցուցակներում, որոնցում շատ քիչ, գրեթե անհնար բացվածք կա հանրության ավելի լայն ներուժը ներգրավելուհամամասնական կարգի ընձեռած հնարավությունը կյանքի կոչելով: Դիցուք վերցնենք իշխանական կուսակցության ցուցակները, որոնք կազմվել են իբր դեմոկրատական սկզբունքն ապահովող ներքին քվեարկության արդյունքում: Լավ զննելով այնտեղ հայտնված մարդկանց անունները, նրանց գործունեությունն ու կենսագրությունն ուսումնասիրելով հասկանում ես, որ դա ընդամենը հավատարիմների մի համախումբ է, կազմված առաջնորդին նվիրվածության սկզբունքով, այնտեղ չի ներդրված ռոտացիա հասկացությունը, երբ ութ տարի երեւացած, մարդկանց հոգնեցրած պաշտոնյաները նորից հայտնվելու են խորհրդարանում եւ կառավարությոան մեջ, ամենեւին չնպակադրելով ողջ երկիրը ղեկավարելու հավակնություն դրսեւորող ուժի թեկնածուների մեջ ընդգրկելու բանիմաց, ունակ, բայց ոչ սեփական շրջանակի բազմաթիվ անհատներին: Եւ բնական է, որ խորհրդարանում եւ կառավարությունում հաճախ մարդիկ են հայտնվել ու հայտնվելու են, որոնցից նրանց հարց ուղղող լրագրողներն անգամ (վստահ ենքայլ ոլորտային խմբեր եւս) ավելի խելացի, բանիմաց եւ ունակ են: Ի՞նչ է ստացվում հանրության խելացի բավական մեծ շերտին պիտի կառավարեն կուսակցական, նաեւ հաճախ ոչ այնքան գրագետ մարդիկ. բացառությունները հաշիվ չեն:
Նույն բանն է ընդդիմության մեջ, ու մեզ մոտ, փաստորեն, ավելի դեմոկրատականի երեւույթն ունեցող համամասնական կարգը վերածվել է թայֆաբազական կարգի: Ու այդ պտճառով նորից ու նորից առաջ են մղվում հանրության հարգանքը վաղուց չվայելող, մարդկանց հակակրանքին արժանացած նույնունույն դեմքերը:

Տիկնայք ու պարոնայք, ո՞նց անենք, որ, ձեր թայֆաներից դուրս մնացած բազմաթիվ օժտված, օրենսդրական աշխատանքի եւ կառավարման համար պիտանի, բանիմաց մասնագետներին եւս բանի տեղ դնեք:
Բոլոր դեպքերում արժե նշել արդեն հայտնի ցուցակների առաջին երեք դեմքերիննկատի առնելով, որ ցուցակները գլխավորողները վարչապետի թեկնածու են: «Ուժեղ Հայսատան» Նարեկ կարապետյան, Արամ Վարդեւանյան, Գոհար Մելոյան:

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարը, փաստորեն, նախկին ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի որդին է, ցուցակն ուսումնասիրողներն այնտեղ կգտնեն ՀԿԿ-ին մերձ անձանց (ՀՀԿ-ն էլ ո՞նց չի մասնակցում ընտրություններին):

«Հայաստան» դաշինքՌոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան: ՔՊ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Գեւորգ Պապոյան:

Ավելի ավարտուն եւ ԿԸՀ-ում գրանցված բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակների մասին կխոսենք ապրիլի 13-ից հետո, երբ ԿՀ-ն կգրանցի հայտերը:

Ընդդիմադիր երեք գլխավոր ուժերն էլ, գաղտնիք չկա, ռուսամետ են, չնայած օրերս Ծառուկյանն ասում էր, թե պետք չէ այդպիսի բաժանումներ անել: Մարիա Զախարովային ասեք, որ հենց մեկ օր առաջ թեեւ ասում էրՌուսաստանի ղեկավարությունը չի միջամտում հայկական ներքաղաքական կյանքին, բայց անմիջապես էլ միջամտեց, թե բա խոսքը միջամտության մասին չէ, այլ պարզապես շահագրգռվածության, որ բոլոր քաղաքացիները կարողանան մասնակցել ընտրություններին հավասար իրավունքներով: Եւ մատնանշեց մեր Ընտրական օրենսգրքի վերջին նոր փոփոխությունը, որով չի թույլատրում անձնանուն օգտագործել դաշինքների անվան մեջ (Սամվել Կարապետյանի անունը նկատի ուներ- Մ.Խ.), դա համարելով ընդդիմության իրավունքների սահմանափակում:

Դե իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ այստեղից սատար կանգնեց Ռուսաստանին, թե Փաշինյանն Ղարաբաղի հարցում իր սխալները փորձում է բարդել Ռուսաստանի նախագահի վրա: Որ Ղարաբաղի անկախությունը չճանաչեց ոչ մի երկիրհամաձայն ենք, բայց որ Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում Քոչարյանի իշխանությունը, չճանաչեց Արցախի անկախությունը, այդ մասին ոչ մի խոսք: Սրբադասել Ռուսաստանի նախագահին,Ղարաբաղը փրկելու նրա կամքից խոսելսա ռուսամետություն չէ՞, որը, խոստովանենք, այլեւս չի կաշառում մեր ժողովրդին, նա այս տարիներին առարկայորեն տեսել է ովով է:

ՔՊ-ի մասին միանշանակ պնդել, որ նա արեւմտամետ ուժ է, էլի հնարավոր չէ, քանի որ վերջին շրջանում նրա ղեկավարները տարբեր բաներ են ասում, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը, դրանից հտո հնչած իրարամերժ տեսակետները թույլ չեն տա այդպիսի պնդումներ: Փաշինյանը հենց մեկ օր առաջ էր ասում. թե Ռուսաստանի թիկունքում եւ ի հեճուկս նրա Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում, ու արդեն հունիսի երկրորդ կեսին (փաստորեն ընտրություններից հետո) բարձր մակարդակի նոր հանդիպում է նախատեսված Պուտինի հետ, երեւի միջպետական կոնստրուկտիվ տրանսֆորմացիան (Փաշինյանի ձեւակեպումն է) քննարկելու:

Չնայած արժի այստեղ մեջ բերել Սամվել Կարապետյանի հետ համագործակցություն չհաջողած «Հայ ազգային կոնգրեսի» փաստացի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Մեր «կալիբրի» որեւէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության»:

Հա դե:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Leave a Comment