Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

Լիբանանի Հանրապետություն՝ իր հարուստ պատմությամբ ծանոթ մի փոքրիկ երկիր, 10000 ք.կ.-ից քիչ ավել տարածքով եւ շուրջ 3 միլիոն բնակչությամբ, Հին աշխարհին առավելաբար Pheonicia, իսկ հայերիս համար՝ Փյունիկե անունով հայտնի, ընկած Միջերկրական ծովի աջ ափի երկայնքին, հյուսիսից եւ արեւելքից շրջափակված Սիրիայի, իսկ հարավից՝ Իսրայելի (նախկին Պաղեստին) կողմից, շնչառության համար ձախից միայն կապուտակ ծովն ունենալով, որի վրա … Read more

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ համաժողովը կազմակերպել էր խորհրդաժողովի համադրող կազմը, որին անդամակացում էին տարբեր համայնքների ներկայացուցիչներ, սակայն անզեն աչքով նկատելի էր, որ կազմակերպչական աշխատանքներում զգալի է ՀՅԴ մասնակցությունը: Ամեն դեպքում դա չխանգարեց, որպեսզի քննարկումներն անցնեն բաց ու ազատ մտքերի … Read more

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ – Ազգ

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր ընդդիմադիր եւ իր հիմնական մրցակից է նշանակել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», ու իշխանականները այն աստիճան են կենտրոնացել այս դաշինքի ու նրա փաստացի ղեկավար Սամվել Կարապետյանի վրա, որ մոռացել են (կամհամարյա թե մոռացել են) Քոչարյանին, Ծառուկյանին, … Read more

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

Կաթոլիկական լրատվական գործակալությունը (CNA) ապրիլի 15-ին անդրադարձել է Ադրբեջանի վանդալիզմի վերջին դրսեւորմանը՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացմանը: Ալեքսանդր Ֆոլցի (Alexander Folz) «Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հայ առաքելական եկեղեցին» վերնագրյալ գերմաներեն հրապարակումը հասանելի է նաեւ գործակալության ֆբ եւ X սոցհարթակներում: Լրագրողը տեղեկատվությունը հիմնավորող հղումների մեջ նախ նշում է Արցախի թեմի տարածած հայերեն հաղորդագրությունը: «Ադրբեջանի իշխանությունները … Read more

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

Իրանի հետ պատերազմը մոտենո՞ւմ է ավարտին Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ այս պահին հայտարարված է ռազմական գործողությունների ժամանակավոր դադար: Ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «անկայուն հավասարակշռություն», որը մեծապես կախված է պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից եւ հնարավոր զարգացումներից: Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցած 21-ժամյա բանակցություններն ավարտվել են առանց շոշափելի արդյունքների: Այդ … Read more

Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին

Ողջակիզման հիշատակի օրը Երուսաղեմում բացված բացառիկ ցուցահանդեսի մասին է գրում սաղեմահայ Նիկոլ Ջանսըզյանը (Nicole Jansezian) ապրիլի 15-ին ALL ISRAEL NEWS լրատվականում: Ծավալուն հոդվածը պատմում է Յադ Վաշեմում ճանաչված՝ «Ազգերի արդարներ» կոչմանն արժանացած 24 հայերի մասին, որ Հայոց ցեղասպանության վերապրող լինելով, անձնվիրաբար փրկել են հրեաներին Ողջակիզման արհավիրքից՝ փաստելով, որ հալածյալ ժողովուրդների պատմությունը նման է իրար: 2 … Read more

Փաշինյանը «եկեղեցու պառակտումը» ներառել է իր կուսակցության նախընտրական ծրագրում «Եկեղեցին հավատացյալներին խաղաղ դիմադրության կոչելու իրավունք ունի»

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» լրատվականի ապրիլի 13-ի այս հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք կրճատումներով: Ապրիլի 12-ին Էջմիածնում, Հայաստանի թեմերի երիտասարդ ուխտավորների հետ հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարեց երկրի իշխանությունների կողմից եկեղեցու վրա աննախադեպ ճնշումների մասին: Նա հակասահմանադրական անվանեց Եկեղեցու բարեփոխման «Քաղաքացիական պայմանագրի» պլանները, որոնք իշխող կուսակցությունը ներառել է իր նախընտրական ծրագրում: Հրապարակված փաստաթղթում առաջարկվում է … Read more

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

Ըստ ընդունված արարողակարգի եւ սահմանադրական սովորույթի, Հայաստանի Հանրապետության նոր ընտրվող նախագահը պաշտոնը ստանձնելիս երդվում է՝ ձեռքը դնելով Սուրբ գրքի եւ երկրի Սահմանադրության վրա: Պաշտոնական տեքստի համաձայն երդվում է, ի մասնավորի, գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում: Այն պետական պաշտոնյաները, սկսած վարչապետից մինչեւ պաշտոնեական սանդուղքի ամենաներքեւում գտնվողը, որոնք նման երդում չեն տալիս, միեւնույն է, իրավունք չունեն … Read more

Ջոել Վելդքամփ. «Ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է»

ԵՐԵՎԱՆ-ՑՅՈՒՐԻԽ – Ջոել Վելդքամփը (ծն. 1988, Այովա) տնօրինում է Շվեյցարիայում հիմնված, կրոնական ազատության եւ աշխարհում հալածվող համայնքների պաշտպանության համար պայքարող «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (այսուհետ՝ ՔՀՄ) իրավապաշտպան կազմակերպության հանրային շահերի պաշտպանության բաժինը: Արժանացել է միջազգային պատմության դոկտորի կոչման Ժնեւի Բարձրագույն միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտում, Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան՝ Չիքագոյի համալսարանում եւ բակալավրի աստիճան՝ Այովայի Դորդթ համալսարանում: … Read more

Լույսի ելեւէջումներ կտավին   – Ազգ

Ռոբերտ Էլիբեկյան – 85 Լույսը ամեն անգամ  նոր պատուհան է բացում  մտքերի, ապրումների, հույսերի: Ամեն նոր օր իր գույնն է բերում: Յուրաքանչյուր նկարիչ լույսը թարգմանում է իր ձայնով, մեզ տանում գույնի իր հետքերով:   Ռոբերտ Էլիբեկյանի վրձինը ներդաշնակ է լույսի, նրա տարբեր երեւէջումների հետ, որտեղ նա իր նախընտրած լարերն ունի, երանգների լեզուն: Աշխարհի բազմազանության, բնության … Read more